ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվեց ՌԴ ԱԳՆ Ռոսսոտրուդնիչեստվոյի պատվո շքանշանով (Տեսանյութ)

01.11.2019 16:26 Միջոցառումներ
​​​​​​​Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվեց ՌԴ ԱԳՆ Ռոսսոտրուդնիչեստվոյի պատվո շքանշանով (Տեսանյութ)

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի գործունեության 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Ներկա էին ԵԱՏՄ անդամ երկրների դեսպաններ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, գիտնականներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ, ՌԴ գիտության եւ մշակույթի կենտրոնի փոխտնօրեն ՄԻԽԱՅԻԼ ԲՐՅՈՒԽԱՆՈՎԸ, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն ՍԵՐԳԵՅ ՌԻԲԻՆՍԿԻՆ:

Այնուհետեւ Մ. Բրյուխանովը եւ Ս. Ռիբինսկին հանձնեցին ՌԴ գիտության եւ մշակույթի կենտրոնի պատվո շքանշաններ եւ շնորհակալագրեր: ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ բարեկամության եւ համագործակցության համար՝ առաջինը պարգեւատրվեց ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ՝ նշանակալի ներդրման, միջազգային հումանիտար համագործակցության զարգացման եւ փոխըմբռնման կապակցությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА