ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՂՐԻՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ Է

02.10.2019 16:42 Միջոցառումներ
ՂՐԻՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ Է

Օրերս լույս է տեսել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «1941-1944 թթ. Հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի եւ Կերչի համար մղված մարտերին» գիրքը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հզոր  հաղթանակի 75-ամյակին: Գիրքն արդեն ընթերցողի սեղանին է` շնորհիվ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի, Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման եւ «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի: 

«Գրիքի հեղինակ Կլիմենտ Հարությունյանը ընթերցողներին ներկայացնում է համապարփակ հետազոտություն` Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի պայքարի, հետո նաեւ Ղրիմի ազատագրման գործում»,- անդրադառնալով գրքին` ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ու շեշտեց. «Հատկանշական է, որ գիրքը լույս է տեսել Հայրենականի մեծ հաղթանակի, ֆաշիստական բռնազավթողներից Ղրիմի ազատագրման 75-ամյակներին ընդառաջ: Բացի այդ, այս տարի լրանում է Ղրիմից Ռոստովի շրջան հայերի տեղափոխման 240-րդ տարին, ինչպես նաեւ Ղրիմից դեպի Միջին Ասիա հայերի ստալինյան արտաքսման 75-ամյակը: Պետք է նշեմ, որ հեղինակը Երկրորդ համաշխարհային պատերազմում` ընդդեմ ֆաշիզմի դեմ պայքարի, հայ ժողովրդի մասնակցության լավագույն հետազոտողներից մեկն է: Շնորհակալություն եմ հայտնում նրան` իր հայրենասիրական, քաղաքացիական դիրքորոշման եւ ընթերոցողներին այդ ողբերգական եւ հերոսական էջերի մասին մեր ժողովրդի պատմության ամբողջական ու ճշմարիտ պատկերը ճանաչելու հնարավորություն տալու համար»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА