ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկիրը պետք է փրկել անդառնալի հետեւանքներից. Հայկ Բաբուխանյան

21.05.2019 18:27 Հայտարարություններ
Երկիրը պետք է փրկել անդառնալի հետեւանքներից. Հայկ Բաբուխանյան

- Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունները ՀՀ դատական համակարգը կազմաքանդելու ուղղությամբ իշխանության բռնազավթման գործընթացի շարունակությունն է: Այն սկսվել է նախորդ տարի մայիսին:

Իշխանության բռնազավթման փուլերից էր միջազգայնորեն ճանաչված  6-րդ գումարման Ազգային ժողովի հոկտեմբերի 2-ի զավթումը, լուծարումը, որի փոխարեն  ձեւավորվեց ապօրինի, խամաճիկային ներկայիս խառնաժողովը: Այսօր Փաշինյանը փորձում է զավթել երրորդ իշխանությունը` դատարանները, վաղը կփորձի վերացնել չորրոդ իշխանությունը` ԶԼՄ-ները, ինչի նախանշանները արդեն ի հայտ են եկել: Փաշինյանը զգալով, որ իր ապօրինի իշխանության կործանումը մոտ է եւ գիտակցելով, որ դրանից հետո նա կրելու է դատարանաի առաջ օրենքով սահմանված պատասխանատվություն, փորձում է, առանց միջոցերի մեջ խտրականություն դնելու, կառճել իշխանությունից, միաժամանակ կատարելով իր օտարեկրյա պատվիրատուների ազգակործան պատվերները,- ասել է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

- Այդ ամենը  արդեն բերում է եւ դեռեւս կհանգեցնի երկրի համար անդառնալի հետեւանքների, վերամիավորված երկրի տարածքների եւ ինքնիշխանության կորուստի, հայոց պետականության տապալմանը:

Հետեւապես ՍԻՄ կուսակցության անունից կոչ եմ անում.  

Հայաստանի բոլոր հայրենասեր ու օրինապաշտ քաղաքացիներին  չհետեւել իշխանությունը  զավթած խմբակի ապօրինի կոչերին, կատարել սահմանադրության եւ ՀՀ օրենքների պահանջները, չտրվել ազգը պառակտող  իշխանական սադրանքներին:

ՀՀ նախագահին, բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ բոլոր օրինական ընտրված եւ նշանակված պաշտոնյաներին կոչ ենք անում անշեղորեն կատարել իրենց սահմանադրական պարտականությունները: 

Հասարակության բոլոր առողջ ուժերին` քաղաքական կուսկցություններին, հասարակական կազմակերպություններին, մտավորականների ու մասնագիտական միություններին կոչ ենք անում անհապաղ սկսել կոնսուլտացիաներ երկիրը  անդառնալի հետեւանքներից  հետ պահելու եւ հայոց պետականությունը փրկելու ուղղությամբ:

ՍԻՄ լրատվական ծառայությու

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА