ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲՈՐԻՍԻ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆԻՆ

30.04.2019 17:27 ՍԻՄ 30
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲՈՐԻՍԻ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆԻՆ

Հարգարժան Հայկ Բորիսի

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության անունից ջերմորեն շնորհավորում եմ «Սահմանադրական Իրավունք Միություն» (ՍԻՄ) կուսակցության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:

Ձեր գլխավորած կուսակցությունն անկախ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում մշտապես իր ուրույն դերակատարությունն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայուն զարգացման գործում: Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի տարիներին թե՛ ՍԻՄ կուսակցությունը, թե՛ նրա մարտական դաշնակից «Իրավունք» թերթը լրջագույն աշխատանքներ են կատարել մեր ժողովրդի ներուժը համախմբելու, մոբիլիզացնելու եւ ազատամարտիկների մարտական ոգին բարձրացնելու վեհ գործում: Մեր երկրի համար դրամատիկ եւ ողբերգական 1999 թ. հոկտեմբերի 27-ին ու հետագա օրերին «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը, «Իրավունք» թերթի խմբագրակազմը սկզբունքային դիրքերից խստիվ դատապարտել են Հայոց անկախ պետականության դեմ իրականացված դավաճանական գործողությունները կատարողներին, անսասան կանգնած են եղել Հայոց պետականության պաշտպանության համար պայքարողների առաջնագծում: 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին ՍԻՄ կուսակցությունն ու «Իրավունք» թերթն իրենց ամենօրյա գործունեությամբ ոգեշնչում էին պատերազմում Արցախի զինված ուժերին ու Հայաստանից ռազմաճակատ մեկնած կամավորներին սխրանքներ գործելու: Հատկանշական է նաեւ այն, որ ՍԻՄ կուսակցությունն ընդդիմադիր քաղաքական դիրքերից հանդես գալու տարիներին, ապա հետագայում համագործակցելով իշխող Հանրապետական կուսակցության հետ, հավատարիմ մնաց իր քաղաքական սկզբունքներին: Հավատարիմ մնալով Հայոց պետականության պահպանման վեհ առաքելությանը` Դուք 2018 թ. ապրիլ-մայիսին Հայաստանում իրականացված պետական հեղաշրջման օրերին մնացիք անսասան: Առանձնահատուկ նշենք ՍԻՄ կուսակցության եւ Ձեր համարձակ գործողությունները միջազգային տարբեր կազմակերպություններում Արցախի Հանրապետության անկախության այլընտրանքայնությունը հիմնավորապես բացառելիս, մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերները բարձրաձայնելիս: «Ազգային միաբանություն» կուսակցությունն իր գործունեության 22 տարիների ընթացքում սերտորեն համագործակցել է ՍԻՄ կուսակցության հետ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական գործունեության շրջանակներում մեր պետության առջեւ ծառացած մարտահրավերները դիմակայելու համար մղվող պայքարում եւ, ի հեճուկս այլեւայլ գրանտակեր կազմակերպությունների, այդ համագործակցությունը զարգանում ու խորանում է: ՍԻՄ կուսակցության հարգարժան գործընկերներ` «Ազգային միաբանություն» կուսակցությունը նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ է մաղթում Ձեզ` հանուն Հայոց պետականության կայուն զարգացման, հանուն մեր երկրի առաջընթացի:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА