ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԻՄ-Ը ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳԾՈՒՄ ԵՎ ԱՌ ԱՅՍՕՐ ԱՅԴՊԻՍԻՆ Է»

30.04.2019 17:24 ՍԻՄ 30
«ՍԻՄ-Ը ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳԾՈՒՄ ԵՎ ԱՌ ԱՅՍՕՐ ԱՅԴՊԻՍԻՆ Է»

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 30-ամյակի առթիվ շնորհավորելու էր եկել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը հոբելյանական միջոցառման ժամանակ, դիմելով ներկաներին` մասնավորապես նշեց. «Հարգելինե՛ր, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը «Սահմանադրական իրավունք միության» հետ տարիներ շարունակ համագործակցել է եւ հիմնական մեր գաղափարախոսությունը, իհարկե, եղել է ազգային արժեհամակարգը: Եվ այդ առումով «Սահմանադրական իրավունք միությունը» միշտ եղել է առաջնային գծում եւ առ այսօր այդպիսին է: Պետք է ասեմ, որ հատկապես 90-ականներին, երբ ձեւավորվել էր մի իշխանություն, որը համամիտ չէր մեր գաղափարախոսությանը, մենք նույն շարքերում ենք եղել եւ, իսկապես, կարողացել ենք այն ժամանակ պայքարել միասնական ձեւով»:

Ա. Սարգսյանը հիշեց նաեւ, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո` նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, ՍԻՄ-ի հետ եւս մի համատեղ նախաձեռնությամբ են հանդես եկել. «Սահմանադրական իրավունք միության» հետ միասին մենք նաեւ քաղաքական գնահատականն էինք պատրաստել նախկին իշխանությունների եւ ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին, որը, ցավոք սրտի, հրաժարվեց, գնահատական տալու նախորդ իշխանությանը, եւ տեսանք, թե ինչպիսի իրավիճակ ստեղծվեց նաեւ իր իշխանության ժամանակ»:

Եզրափակելով խոսքը` Դեմկուսի նախագահն ընդգծեց. «Սրտանց շնորհավորում եմ ՍԻՄ-ին` 30-ամյակի կապակցությամբ եւ պատիվ ունեմ շնորհավորելու մեր կուսակցության բոլոր անդամների կողմից եւ հատկապես այն սերնդի, որը 90-ականներին այդ համաստեղությունն էր ստեղծել, որովհետեւ սա էր, որ հիմա էլ հիմք է տալիս փաստելու, որ մեր ազգային արժեհամակարգը պահպանելու, զարգացնելու եւ իսկապես խնամելու կարիք ունի: Այս հարցում մենք բոլորս պետք է որ լինենք միասնական: Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА