ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԻՄ-Ն Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼԸ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ»

30.04.2019 17:15 ՍԻՄ 30
«ՍԻՄ-Ն Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼԸ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ»

Մեծարգո պարոն Բաբուխանյան, հարգարժան ՍԻՄ կուսակցության անդամներ, ինչի՞ համար են երկրներում ստեղծվում կուսակցություններն ու միությունները: Երեւի թե, որպեսզի առաջ տանեն որոշակի խմբերի, դասակարգերի, անձանց շահերը, շատ անգամ` որպեսզի իրականացնեն նյութապաշտական նկրտումները` հասնելով իշխանությանը կամ զավթելով այն: Հայաստանի քաղաքական բնապատկերը քիչ էր տարբերվելու համաշխարհայինից, եթե Ազգային ժողովում, եթերում, մամուլում եւ համացանցում չհնչեր ձեր խիզախ խոսքը` ուղղված մեր ազգի Արժեհամակարգի պահպանմանը, արդար իրավունքին ու մեծ հեռանկարներին: Կարող եմ պնդել, որ դուք հայ ազգի հավաքական կերպարն եք` աննկուն, ամուր բազկով, խրոխտ ձայնով եւ արդար մտքով: Ձեզ մոտ նույնիսկ կանայք տղամարդ-աղջիկ են` եւ դա մեր ավանդական պատկերացումն է իսկական հայ տիկնոջ մասին, եւ ոչ` ամոթալի «գենդերային» մի դրոշմ, որի շուրջպարն է բռնել իշխանությունը: Ցավոք, մեր երկրի սահմանադրությունները փոփոխական են ու քայքայման ենթակա: Սակայն ՍԻՄ կուսակցությունն է, որ պահպանում է սահմանադրության այն ազգային իդեալը, որը պետք է պաշտպանի հայ մարդուն իր երկրում: Պաշտպանի հայի եւ մեր եղբայր ազգերի արդար իրավունքը գյուղում կամ քաղաքում արարելու` եւ ոչ թե ճորտ դառնալու: Ընտանիք ստեղծելու, եւ ոչ` գազանանոցի «զուգընկեր» գտնելու: Տուն-տեղ դնելու, եւ ոչ` ընկնել վաշխառուների տոկոսի տակ: Բալիկներ ունենալու, եւ ոչ` անվերջ բուժվելու անպտուղությունից «գարդասիլի» կարգի պատվաստումների հետեւանքով: Երեխաներին տալու լավ եւ անվճար կրթություն, ինչն այսօր պրոբլեմ է, եւ` մեծ: Ի վերջո` երջանիկ լինելու սեփական երկրում եւ փոխադարձաբար այնքան սիրելու Հայրենիքը, որ ցանկացած պահին մարդ պատրաստ լինի պաշտպանելու այն ոսոխից: Ինձ համար թանկ է իմ սահմանադրական իրավունքը, որ կարող եմ երբեմն խոսքս ուղղել մեր երկրին: Դա իրականացվում է սովորաբար միայն «Իրավունք» թերթի էջերում: Ձեզ երկար տարիների ու տասնամյակների դժվար, բայց արդյունավետ ազգանվեր գործ եմ մաղթում, եւ պատրաստ եմ հասնել ցանկացած պահին:

Գրող, հրապարակախոս 
ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА