ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳԻՐՔՆ ՈՒՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ, ՔԱՆԻ ՈՐ ԻՄ ԿՅԱՆՔԻ 30 ՏԱՐԻՆԵՐԸ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՍԻՄ-Ի ՀԵՏ»

30.04.2019 16:25 ՍԻՄ 30
«ԳԻՐՔՆ ՈՒՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ, ՔԱՆԻ ՈՐ ԻՄ ԿՅԱՆՔԻ 30 ՏԱՐԻՆԵՐԸ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՍԻՄ-Ի ՀԵՏ»

Հանդիսավոր միջոցառման մաս կազմեց Հայկ Բաբուխանյանի «30 տարի պատնեշի վրա» գրքի շնորհանդեսը: Ներկայացնելով գիրքը` իր խոսքում հեղինակը ասաց.

Այս աշխատությունն առաջին փորձն է` համակարգելու եւ համառոտ ներկայացնելու Վերամիավորված ու Անկախ Հայաստանի Հանրապետության հիմնադրման ակունքներում կանգնած կուսակցություններից մեկի` «Սահմանադրական Իրավունք Միության» (ՍԻՄ) պատմությունը եւ գաղափարախոսությունը: Ինչպես նաեւ այստեղ ուսումնասիրվում է Անկախ Հայաստանի ամենահին թերթի` «Իրավունքի» անցած 30-ամյա ուղին եւ նրա ներդրումը ՀՀ-ում մամուլի կայացման ու զարգացման մեջ:

Այս աշխատությունը նաեւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ձեւավորման եւ կայացման պատմությունը, քանի որ ՍԻՄ-ը ստեղծվեց եւ գործում է ՀՀ-ի կայացման նպատակով եւ ժամանակաշրջանում, ու ՍԻՄ-ի պատմությունն անբաժանելի է ՀՀ-ի պատմությունից: Ես այս գիրքը գրել եմ երրորդ դեմքով` փորձելով ՍԻՄ-ի անցած ճանապարհին նայել վերլուծաբանի, քաղաքագետի աչքերով: Հասկանալի է նաեւ, որ գիրքն ունի որոշ չափով ինքնակենսագրական բնույթ, քանի որ իմ կյանքի 30 տարիները անբաժանելի կապված են ՍԻՄ-ի հետ,

Այս գիրքը կօգնի ընթերցողին ձեւավորել հստակ պատկերացում Անկախ Հայաստանում քաղաքական համակարգի, այդ թվում` բազմակուսակցականության եւ ազատ լրատվական դաշտի ձեւավորման մասին:

Գրքում նկարագրված են ՍԻՄ կուսակցության զարգացման փուլերը:

Նախ` կուսակցության ձեւավորման, գաղափարախոսական առանցքի կայացման, ազգային շարժման մեջ ներգրավվածության փուլը 1988-90թթ., որի ընթացքում ՍԻՄ-ի ջանքերի շնորհիվ ընդունվեց ՀԽՍՀ-ի եւ Արցախի վերամիավորման մասին պատմական որոշումը, ինչպես նաեւ ՍԻՄ-ը մեծ դերակատարություն ունեցավ անկախության մասին հռչակագրի ստեղծման գործում:

1991-98թթ. ՍԻՄ-ը անհաշտ ընդդիմություն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեժիմին:

1998-2008թթ. ՍԻՄ-ը նույնպես ընդդիմություն էր, սակայն այդ տարիներին թե՛ ընդդիմանալու, թե՛ կուսակցության ակտիվանալու աստիճանը տարբեր էին: Եթե 1998-99թ.. ՍԻՄ-ը որոշ չափով համագործակցում էր Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի հետ, ապա դրանից հետո աստիճանաբար ՍԻՄ-ը ուժեղացնում է իր ընդդիմադիր ելույթները: Իսկ 2006-07թթ. կուսակցությունում առաջ են գալիս ներքին խնդիրներ:

2008-12թթ. կուսակցությունը, լինելով կառուցողական ընդդիմության դաշտում, ցուցաբերում է բարձր ակտիվություն եւ նախաձեռնողականություն:

2012-18թթ. ՍԻՄ-ը մտնում է Հանրապետական կուսակցության շուրջ ձեւավորված ազգային պահպանողական դաշնության մեջ եւ ներկայացված է լինում ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության մեջ:

2018 թվականից, երբ տեղի է ունենում «նարնջագույն հեղաշրջում», որի արդյունքում իշխանության են գալիս ծայրահեղ լիբերալիստական ու հակազգային գաղափարախոսության ներկայացուցիչները, ՍԻՄ-ը կրկին վերադառնում է անհաշտ ընդդիմության դիրքերին;

Պետք է նշեմ, որ կուսակցությունը մասնակցել է ՀՀ-ում բոլոր ընտրություններին` սկսած 1990 թ.-ից: Ներկայացված է եղել 1990, 1999, 2003, 2012, 2017 թ. ՀՀ ԱԺ գումարումներում, բազմաթիվ քաղաքային ու գյուղական ներկայացուցչական մարմիններում: Իր պատմության ընթացքում կուսակցությունը անընդմեջ տպագրել է «Իրավունք» թերթը, մի շարք այլ թերթեր, ամսագրեր, գրքեր:

Այս գիրքը ներկայացնում է, թե ի՞նչ է նշանակում Հայաստանում 3 տասնամյակ մշտապես մնալ քաղաքական պայքարի առաջին գծում` ընդ որում 24 տարի լինելով ընդդիմադիր եւ ինչը ոչ պակաս դժվար է` 6 տարի իշխանության մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА