ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարեւորում եմ ՍԻՄ-ի սկզբունքային պայքարը` հանուն ազգային, հոգեւոր արժեքների պաշտպանության

25.04.2019 02:25 ՍԻՄ 30
Կարեւորում եմ ՍԻՄ-ի սկզբունքային պայքարը` հանուն ազգային, հոգեւոր արժեքների պաշտպանության

Մեր երկրի նորանկախ պատմության կերտման եւ զարգացման տարբեր շրջաններում «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը իր հստակ, անշեղ ու պետականաշեն դիրքորոշումով կարեւոր հետք է թողել հայաստանյան քաղաքական կյանքում: Թե՛ արցախյան հիմնախնդրի լուծման եւ թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ՍԻՄ-ը, մասնավորապես` կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, բազմիցս բարձրաձայնել է միջազգային հարթակներում: Լինելով հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերությունների կարեւորությունը գիտակցող ու կարեւորող քաղաքական ուժ` ՍԻՄ-ը շուրջ երեք տասնամյակ ակտիվ դերակատարություն է ունեցել այդ հարաբերությունները պահպանելու ու էլ ավելի ամրապնդելու գործում: Ինչպես նաեւ կարեւորում եմ կուսակցության սկզբունքային պայքարը` հանուն ազգային, հոգեւոր արժեքների պաշտպանության: Մաղթում եմ` Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ բոլոր ՍԻՄ-ականներին` նորանոր ձեռքբերումներ, քաղաքական, գաղափարական հաղթանակներ` ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի:

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄ, ԱԺ ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՓՈԽԽՈՍՆԱԿ

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА