ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-ը մշտապես ջատագովն է եղել Հայաստանի հետ ԼՂ վերամիավորման

25.04.2019 02:26 ՍԻՄ 30
ՍԻՄ-ը մշտապես ջատագովն է եղել Հայաստանի հետ ԼՂ վերամիավորման

Դեռեւս 1991 թվականից շատ լավ ճանաչում եմ Հայկ Բաբուխանյանին: Նա, որպես անձ, ժամանակին անցել է պայքարի ճանապարհներով: Ուստի` շնորհավորում եմ նրան եւ ՍԻՄ-ի բոլոր անդամներին` կուսակցության 30-ամյակի առթիվ: 1991-92 թվականներին, երբ դեռ նույնիսկ Սահմանադրություն չկար, այն ժամանակ ՍԻՄ-ը ներկայացրեց առաջին Սահմանադրության տարբերակը: ՍԻՄ-ը մշտապես ջատագովն է եղել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման: Այնպես որ, ՍԻՄ-ը քաղաքական ուրույն գործունեություն եւ դիրք ունի: Եվ, որպես ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հատկապես կարեւորում եմ ՍԻՄ-ի պրոեվրասիական քաղաքական ուղղվածությունը: Հենց անձամբ ՍԻՄ կուսակցության նախագահ Հ. Բաբուխանյանը լավագույնս տիրապետում է այդ դաշտին:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА