ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-ը երբեք ու երբեք չի հեռացել իր սկզբունքներից

23.04.2019 15:47 ՍԻՄ 30
ՍԻՄ-ը երբեք ու երբեք չի հեռացել իր սկզբունքներից

Շուրջ երեք տասնամյակ ՍԻՄ կուսակցությունը լրջագույն դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Լինելով ազգային, հոգեւոր արժեքներ կրող քաղաքական ուժ` ՍԻՄ-ը երբեք ու երբեք չի հեռացել իր սկզբունքներից ու քաղաքական ամբիոններում, միջազգային հարթակներում մշտապես հանդես է եկել ի շահ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների: Մաղթում եմ ՍԻՄ կուսակցության անդամներին, որ այս փոթորկալից ժամանակներում երբեւէ չսասանվեն, առաջնորդվեն բացառապես ազգային, պետական շահերով, կուռ թիմով շարունակեն իրենց քաղաքական ուղենիշը եւ քաղաքական տարբեր վայրիվերումներում մշտապես մնան իրենց սկզբունքներին հավատարիմ, ինչպես եղել են անցնող 30 տարիներին:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ
ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА