ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-ը եղել է առանցքային կարեւորության պատմական իրադարձությունների ոչ միայն մասնակիցը, այլեւ որոշ դեպքերում ակտիվ նախաձեռնողներից

21.04.2019 00:00 ՍԻՄ 30
ՍԻՄ-ը եղել է առանցքային կարեւորության պատմական իրադարձությունների ոչ միայն մասնակիցը, այլեւ որոշ դեպքերում ակտիվ նախաձեռնողներից

Օրերս լրացավ Հայաստանի քաղաքական համակարգի հնաբնականերից մեկի` «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հինադրման տարեդարձը: Եթե մի պահ հետադարձ հայացք գցենք մեր անկախության պատմաշրջանին, ապա կարող ենք փաստել, որ ՍԻՄ-ը եղել է այդ ընթացքի բոլոր առանցքային կարեւորության պատմական իրադարձությունների ոչ միայն մասնակիցը, այլեւ որոշ դեպքերում ակտիվ նախաձեռնողներից մեկը: Ունենալով հանրային կյանքի կազմակերմպան սեփական գաղափարաբանական հենքը՝ ՍԻՄ կուսակցությունը իր կառուցողական նպաստն է բերել բազմակարծության, քաղաքական ազատությունների եւ սահմանադրական իրավունքի ինստիտուցիոնալ կայացման գործընթացին 90-ականների Հայաստանի հենց առաջին տարիներից` իր գործունեությունն իրականացնելով թե՛ խորհրդարանում եւ թե՛ խորհրդարանից դուրս` հարստացնելով մեր երկրի ներքաղաքական գունապատկերը:

Սիրելի՛ Հայկ Բաբուխանյան, սիրելի՛ բարեկամներ, ընդունեք լավագույն մաղթանքներս հանրության առջեւ ծառացած բարդ եւ իրարամերժ բազում խնդիրների լուծմանը ձեր արգասաբեր մասնակցությունը բերելու գործում:

Հարգանքով՝ ՀՔԴՄ նախագահ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА