ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մաղթում եմ ՍԻՄ-ին մեր ժողովրդի ճակատագրում էական դերակատարության ավելացում

21.04.2019 00:06 ՍԻՄ 30
Մաղթում եմ ՍԻՄ-ին մեր ժողովրդի ճակատագրում էական դերակատարության ավելացում

Այս տարի լրացավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 30-ամյակը: ՍԻՄ-ի հետ բազմաթիվ դրական հիշողություններ են իմ մեջ տպավորված: 1989 թվականին Հայաստանում մատների վրա էին հաշվում կուսակցությունները, եւ այդ շարքում կարեւորագույն դերակատարն էր «Սահմանադրական իրավունք միությունը»` հենց իր անունով: Մենք դեռեւս չունեինք ազգային Սահմանադրություն, բայց սահմանադրական իրավունքը շեշտադրող կառույցի ստեղծումը մեր ժողովրդավարական պատկերացումների հարստացման առարկայական եւ էական ներդրում էր: Հետագայում ՍԻՄ-ի հետ բազմաթիվ գործողությունների ենք մասնակցել, բայց ես հատկապես կնշեմ այն, որ 7-8 տարի առաջ մենք միասին` նաեւ այլ կուսակցությունների հետ, ընդհանուր հայտարարի եկանք` բացարձակ ժողովրդավարության գաղափարի հարցում, որը ներկայացվեց խորհրդարանին եւ նախագահին, քննարկվեց ու բարձր գնահատվեց, սակայն ընթացք չտրվեց... Մաղթում եմ 30-ամյա կուսակցությանը հետագա ազգօգուտ գործունեություն եւ մեր ժողովրդի ճակատագրում էական դերակատարության ավելացում:

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА