ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԺ-ում ՍԻՄ-ի ներկայությունը միշտ եղել է մեր քաղաքական ներկապնակի կարեւոր անբաժան մասը»

21.04.2019 00:24 ՍԻՄ 30
«ԱԺ-ում ՍԻՄ-ի ներկայությունը միշտ եղել է մեր քաղաքական  ներկապնակի կարեւոր անբաժան մասը»

Հարգարժան պարոն Բաբուխանյան,

Շնորհավորում եմ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 30-ամյակի կապակցությամբ: ՍԻՄ-ը նորագույն պատմության մեր ամենահին կուսակցություններից է, որն արդեն կարող է հավակնել ավանդական անվանմանը: Ձեր գլխավորությամբ ՍԻՄ կուսակցությունը լայնածավալ աշխատանք է տարել Հայաստանի քաղաքական դաշտում եւ բարձրացրել թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրներ: Ազգային ժողովում ՍԻՄ-ի ներկայությունը միշտ եղել է մեր քաղաքական ներկապնակի կարեւոր անբաժան մասը: Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել Ձեզ եւ Ձեր կուսակից հայրենասեր ընկերներին` մաղթելով նորանոր հաջողություններ` ի բարօրություն հայ ժողովրդի եւ ի շահ մեր պետության:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ

ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА