ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-ը Ուկրաինայի դեսպանատան ուշադրությունն է հրավիրում որոշ ղեկավարների ադրբեջանամետ հայտարարությունների վրա

03.04.2019 19:13
ՍԻՄ-ը Ուկրաինայի դեսպանատան ուշադրությունն է հրավիրում որոշ ղեկավարների ադրբեջանամետ հայտարարությունների վրա

Ինչպես հայտնի է վերջերս մեծ հաջողությամբ անցավ «Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» միջազգային կոնֆերանսը, որտեղ հանդես եկան բարձրաստիճան արտասահմանյան հյուրեր, հայտնի քաղաքական եւ գիտական գործիչներ: Կոնֆերանսի նախաձեռնողներից էր ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, որը նաեւ հանդիսանում է «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի ղեկավար: Կոնֆերանսում վերլուծության ենթարկվեցին Արցախի եւ Ղրիմի ինքնորոշման պատմությունները, զուգահեռներ անցկացվեցին դրանց միջեւ եւ խիստ կարեւուվեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը արդի աշխարհում: Սակայն Հայաստանում Ուկրինայի դեսպանատունը հանդես եկավ որոշակի անտեղի մեկնաբանություններով, ինչի կապակցությամբ ՍԻՄ կուսակվության լրատվական ծառայությունը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Մնում է ափսոսալ, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը այդպես էլ չկարողացավ նայել իրականության աչքերին եւ չափազանց ցավագին է ընկալում իրավիճակը, երբ գիտական կամ հասարակական մակարդակով քննարկվում են իրադարձություններ, որոնք արդեն հանդիսանում են պատմության մաս, մասնավորապես Ղրիմի ժողովրդի ինքնորոշումը: Որոշ երկրների փորձերը, մոռացության տալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը` ազգերի ինքնորոշման իրավունքը հանդիսանում են գաղութատիրական եւ հակաժողովրդավարական քաղաքականության դրսեւորում: Ամբողջական ժողովուրդների շրջափակումը, այս կամ այն տարածքները այցելած մարդկանց «սեւ ցուցակների» կազմումը ոչ այլ ինչ է քան մարդու իրավունքների զանգվածային խախտում»: 

Հայտարարության մեջ նաեւ Ուկրաինական դեսպանատան ուշադրությունն է հրավիրվում Ուկրաինայի որոշ ղեկավար անձանց կողմից Ադրբեջանի անթաքույց աջակցությունը Արցախի ազատությունը խեխտելու ձգտումների մեջ:

Ա. Հ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА