ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ն տարօրինակ է արձագանքում այն հարցերին, ինչը վերաբերում է ԵԱՀԿ-ին. Բաբուխանյան. տեսանյութ

21.11.2018 19:48
ՀՀ-ն տարօրինակ է արձագանքում այն հարցերին, ինչը վերաբերում է ԵԱՀԿ-ին. Բաբուխանյան. տեսանյութ

ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստի օրակարգում մի քանի հարցեր կային այդ թվում.

-«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին

- «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին:

ՍԻՄ նախագահ, պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ իր ելույթում կարեւորեց Եվրասիական տնտեսության հետ ինտեգրումը եւ նշեց, որ այդ հարցը եղել է ՍԻՄ կուսակցության առաջնահերթ խնդիրներում, եւ այն որոշումը, որը պետք է ընդունենք շատ կարեւոր է եւ լավ է, որ ներկայացված է Ղրղզստանի հետ համաձայնագրի հաստատման օրակարգային հարցը:

«Սակայն միեւնույն ժամանակ տենսւոմ ենք ԵԱՏՄ պետությունների հետ անց է կացվում կոնֆրոնտացիայի ճանապարհ Հայաստանի կողմից եւ մենք դա շատ մտահոգիչ ենք համարում: Այդ կոնֆրոնտացիան բերում է հարաբերությունների վտանգի»:

Շարունակությունը տեսանյութում.

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА