ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի օլիգարխի մի հատ լավ թափ տայիք, էդ 50 մլն-ը կդնեիք բյուջե. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

21.11.2018 19:46
Մի օլիգարխի մի հատ լավ թափ տայիք, էդ 50 մլն-ը կդնեիք բյուջե. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Այսօր ԱԺ-ում գումարված արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց  Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև 2018-ի նոյեմբերի 9-ին կնքված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի հաստատման հարցը:

Ինչպես ներկայացրել է  ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը՝ համաձայնագրով Հայաստանը ներգրավելու է 50 մլն դոլար վարկային միջոցներ, այսինքն լրացուցիչ արտաքին պարքի ավելացում տեղի կունենա, որով կվճարվենն 2019 թվականի աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները: 

Պատգամավորները հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Հայրապետյան Արմենին հարցեր ուղեցին, ինչպես նաեւ ելույթներ ունեցան:

ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյոք այդ գումարը վերացնելով ավելացնում ենք մեր արտաքին պարտքը. «եթե չեմ սխալվում ձեր կառավարությունը դեմ էր որպեսզի վարկեր վերցնենք ու ծախսենք բյուջեի աջակցման համար: Ստացվում է, որ այդ վարկը վերցվում է, որպեսզի աշխատավարձ ու թոշակներ, նպաստներ տրվեն: Ինչի՞ հաշվին ենք այն վերադարձնելու, եթե դա չի վերցվում կոնկրետ գործարան կառուցելու համար, որը կտա հետո արտադրանք, որն էլ կփակի այդ պարտքը, որը ավելանալու է մեր արտաքին պարտքի վրա, իսկ երեք տարի հետո մեր պետությունը պետք է դա փակի»

Փոխնախարարը միանգամայն համաձայնեց պատգամավորի հետ նշելով, որ այո 50 միլիոնով ավելանալու է մեր արտաքին պարտքը. «կցանկանայի ասել, ցանկացած բյուջե, որը հաստատվում է դիֆիցիտով նշանակում, է մենք հաջորդ տարի ունենալու ենք դիֆիցիտի չափով ավել պարտք ստանձնած: Այդ առումով առաջիկա ստանձնած տարիներին նույնպես պարտքային միջոցները ստանձնելու են՚q: Կա մի հանգամանք, որ դա կախված է վարկի տեսակից: Կան վարկեր, որ ձեր տրամաբանության կոնտեքստում գնում են դեպի նպատակային ծրագրեր, այսինք  ուղղվում են ենթակառուցվածքներինՙ ճանապարհաշինություն, ջուր, էներգետիկա: Իսկ կան վարկեր, որ ուղվում են ֆինանսական կայունությունը պահելու համար: Երբ կունենանք ավելի շատ ռեսուրսներ մենք այլեւս վարկեր չենք վերցնի»:

Հ. Բաբուխանյանը հակադարձելով նշեց.

- Բոլոր կառավարությունները գալիս կանգնում են այդ ամբիոնի մոտ եւ ասում նույն բանը, որ երբ կունենանք ավելի շատ ռեսուրսներ մենք այլեւս վարկեր չենք վերցնի եւ սեփական միջոցներով կփակենք բյուջեի դիֆիցիտը: Հարց է ծագում, եթե մի օլիգարխի մի լավ փաթ տայիք այդ 50 միլիոնը կդնեիք բյուջե: Էդքան խոսում ենք օլիգարխիայի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այս 50 միլիոնը ի՞նչ էր, որ չկարողացաք օլիգարխիայից, ստվերային տնտեսությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում վերցնել դնել բյուջե, որպեսզի պարտքը չծանրանա մեր ժողովրդի ուսերին ու նորից ստիպված չլինենք մտածել 50 միլիոն կերանք-խմեցինք, ոնց ենք հետ տալու: Արդյո՞ք հնարավոր չէր կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարից 50 միլիոն գումարը հայտրաբերել դնել բյուջե:

Փախնախարարը արձագանքեց.

- Իհարկե հնարավոր է, բայց այն շատ ռիսկային է: Եթե այդ 50 միլիոնը րկարողանայինք ունենալ եւ առաջիկա երկու ամսում ունենաինք ֆինանսական ապահովման խնդիր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասներըՙ տեսնյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА