ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ կուսակցությունը որոշեց մասնակցել ընտրություններին

30.10.2018 16:40 Հրապարակումներ Հայտարարություններ
ՍԻՄ կուսակցությունը որոշեց մասնակցել ընտրություններին

Այսօր ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահության արտահերթ նիստ: Նիստում հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ներկայացնելով` «Ղրիմը միջազգային նոր իրավիճակում» միջազգային կոնֆերանսին իր մասնակցությունը, ինչպես նաեւ «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցացիայի գործունեությունը, նշելով, որ նա ընտրվել է միջազգային ասոցացիայի  համակարգիչ խորհրդի անդամ:

Այնուհետեւ` ՍԻՄ կուսակցության նախագահությունը քննարկեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Որոշում կայացվեց, որ թեեւ ընտրությունները անց են կացվում հակաժողովրդավարական մթնոլորտում, ՍԻՄ կուսակցությունը  մասնակցելու է մոտակա ընտրություններին: Կուսակցության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ տրվեցին նախապատրաստել տեղական նախընտրական շտաբերը, կազմել ՍԻՄ կուսակցության նախընտրական ծրագիրը եւ ձեւավորել նախընտրական ցուցակ:

Միաժամանակ, ՍԻՄ նախագահին նախագահությունը լիազորեց անհրաժեշտության դեպքում բանակցություններ վարել այլ քաղաքական ուժերի հետ:

Կուսակցության նախագահությունը որոշեց հրավիրել ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ ս.թ. նոյեմբերի 2-ին:

ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА