Պատրաստ ենք լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով. ՀՖՖ նախագահ

Սպորտ

ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Բավականին երկար ժամանակ մենք՝ թիմը, մարզչական շտաբը և ֆեդերացիայի ներկայացուցիչները, շփվել ենք, քննարկել և եկել այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը: Մարզիչն արդեն իր խոսքն ասել է, և ես ևս մեկ անգամ, բոլորիս անունից, հաստատում եմ դա, քանի որ մենք մեկ թիմ ենք:

Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար: Սակայն երկար զրույցներից հետո մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից: Մենք  պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում, հանդես գանք լավ պատրաստված և մարտունակ թիմով:

Սա համատեղ հայտարարություն է մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և ֆեդերացիայի կողմից՝ այն երկար քննարկման արդյունք, որը տեղի է ունեցել հանդիպումից հետո»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան — Հայաստան պատասխան խաղից հետո:

https://iravunk.com/sim/?p=308525&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան