Որեւէ դեպքում չարտահանձնել Վարդան Ղուկասյանին, Հայաստանում նրա կյանքին վտանգ է սպառնում. Անույշ Խուդավերդյան

Ներքաղաքական

Ակնհայտ է, որ պետական մակարդակով արվում է ամեն ինչ, որպեսզի ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն արտահանձնվի Հայաստան, որպեսզի ենթարկվի քաղաքական հաշվեհարդարի։ Դրան հասնելու համար անգամ քրեական գործը Հայաստանի պետական լիազոր մարմինը ջանք ու եռանդ չի խնայել, թարգմանել և ուղարկել է ԱՄՆ՝ չգիտակցելով, որ այնտեղ նստած են մասնագետներ, ովքեր տալու են այդ վարույթի իրավաքրեական գնահատականը, որից հետո տալու են կարծիք այս վարույթի շրջանակում Հայաստանի մասին: Այս մասին օրերս հայտարարեց Վարդան Ղուկասյանի փաստաբան «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը: Նշենք, որ այս հարցով մտահոգված են Վ. Ղուկասյանի կուսակիցներն ու կողմնակիցներն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայրենիքի սահմաններից դուրս: Անգամ ստորագրահավաք կազմակերպվեց նրան չարտահանձնելու կապակցությամբ: Փաստաբանի հնչեցրած ահազանգը «Իրավունք»-ի հետ զրույցում վերահաստատեց ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ:

- Տիկին Խուդավերդյան, այնուհանդերձ շարունակվու՞մ է այն մտավախությունը, որ Վարդան Ղուկասյանին կարտահանձնեն Հայաստան:

- Այո, ներկայիս իշխանությունը ջանք ու եռանդ չի գործադրում դրա համար: Սակայն մեկ բան ակնհայտ է, որ եթե արտահանձնեն, ապա պետությունը, որպես պատասխանատու և նրա անվտանգության երաշխավոր, ի վիճակի չէ լինելու ապահովել նրա անվտանգությունը եւ մեծ հնարավորություն է տալու նրանց, ովքեր պատրաստվում են հաշվեհարդար տեսնել Վ․ Ղուկասյանի նկատմամբ՝ ազատվելով բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներով կատարած հանցագործությունների բացահայտումներից եւ պատասխանատվությունից: Հետեւաբար, մեր պահանջն ու խնդրանքն է՝ ո՛չ մի դեպքում չարտահանձնել Վարդան Ղուկասանին։

- Gellap-ի կատարած հարցումների արդյունքում՝ Վարդան Ղուկասյանը նախքան ձեռբակալվելը թվով երկրորդ տեղն էր զբաղեցնում, սա կարո՞ղ է պատճառ դառնալ, որպեսզի այս կերպ փորձեն ազատվել Վարդան Ղուկասյան քաղաքական գործչից:

-Միանշանակ այդպես է, ավելին՝ վերջերս վարչապետի աթոռը զբաղեցրած անձի հայտարարությունից հետո, եթե Վարդան Ղուկասյանը լիներ ազտության մեջ, ապա հիմա քաղաքում այսպիսի անդորր չէր տիրի, կլինեին բողոք ակցիաներ եւ այլն: Նա հասարակությանը կհաներ ոտքի, սակայն, ինչպես տեսնում ենք, ներկայիս իշխանությունը այսպես ասած, արխային է, քանի որ իր գրպանային ընդդիմությունը ոչինչ չի ձեռնարկելու:

- Ի վերջո, Վ. Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերը բացառապես քաղաքակա՞ն հետապնդման հետեւանք են:

- Իհարկե, Վարդան Ղուկասյանը քաղահալածյալ է եւ ամեն բան պետք է անել, որպեսզի ապահովվել նրա անվտանգությունը: Կրկնում եմ՝ եթե Ղուկասյանին արտահանձնեն Հայաստան, ապա նրա կյանքը կվտանգվի, իսկ ներայիս իշխանությանը հենց դա է պետք: Հասարակությունը պետք է գիտակցի, որ այսքան ժամանակ Վարդան Ղուկասյանն ամեն հարցով նրանց կողքին է եղել, իսկ հիմա եկել է պահը, որ նրանք պահանջեն՝ ապահովել նրա անվտանգությունը՝ այն է որեւէ դեպքում չարտահանձնել Հայաստան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

https://iravunk.com/sim/?p=307830&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան