Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել
Սպորտ
Սլովակիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում «Սլովանը» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Կոշիցեի» հետ և 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարել:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել՝ երկու գոլն էլ խփելով 11-մետրանոցից: Նախ՝ 44-րդ րոպեին, Բարսեղյանը անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել է հաշիվը, ապա՝ 51-րդ րոպեին, դարձյալ 11-մետրանոցից խփել է հաղթական գնդակը:
Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 90-րդ րոպեին:
Այսպիսով, «Սլովանը» հաղթել է և միանձնյա գլխավորում է Սլովակիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 52 միավոր: «Կոշիցեն» վերջին՝ 6-րդ տեղում է:
https://iravunk.com/sim/?p=307322&l=am/