Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի

Տնտեսություն

Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:

«Ներդրումային բանկինգի ոլորտը կայուն է, սակայն ենթարկվում է որոշակի ցնցումների` կապված շարունակաբար բարձր տոկոսադրույքների (թեև դրանք փոքր ինչ նվազել են), կարգավորող մարմինների կողմից իրականացվող խիստ վերահսկողության և աշխարհաքաղաքական անորոշությունների հետ, որոնք ազդեցություն են գործում գործարքների կնքման վրա», – նշել է Global Finance-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Միևնույն ժամանակ, միաձուլումների և ձեռքբերումների գծով նկատվում են որոշակի վերականգնման նշաններ, և բանկերը աճ են արձանագրում խորհրդատվական ծառայություններում և կապիտալի շուկաներում, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները և վերականգնվող էներգետիկան: Global Finance-ը հպարտությամբ է արձանագրում ներդրումային բանկինգի ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2025թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:

Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը, խոսելով Ամերիաբանկի ձեռքբերումների մասին, նշել է. «Մենք անչափ հպարտ ենք, որ տասներորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք լավագույն ներդրումային բանկը Հայաստանում:  Տարիներ շարունակ այս մրցանակը վկայում է մեր հաճախորդների համար բարդ գործարքների կառավարման և կնքման գործում մեր անվիճելի առաջնորդության մասին: Այն ընդգծում է մեր փորձառությունը մեր հաճախորդների համար ֆինանսական լուծումներ մշակելու և ներդրումային հնարավորություններ ստեղծելու հարցում: Տոնելով այս ձեռքբերումը՝ մենք հավատարիմ ենք մնում սպասարկման գերազանց որակ ապահովելու, նորարարությունը խթանելու և իրենց հավակնոտ ֆինանսական նպատակներն իրագործելու հարցում մեր հաճախորդներին աջակցելու առաքելությանը»:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկն է ըստ բոլոր հիմնական ցուցանիշների: Այն առաջարկում է ներդրումային բանկինգի և խորհրդատվական լուծումների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով տվյալ ոլորտում իր ունեցած մեծ փորձի վրա:

2024թ. ընթացքում Ամերիաբանկը զգալի նվաճումներ է ունեցել ներդրումային բանկինգի ոլորտում: Կապիտալի շուկաների բաժինը հաջողությամբ իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի 23 տեղաբաշխում, այդ թվում՝ 4 խոշոր ծրագիր պարտատոմսերի շուկաներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) համար: Հատկանշական է, որ Ամերիաբանկը հանդես է եկել որպես միակ տեղաբաշխողը հուլիս և օգոստոս ամիսներին թողարկված կանաչ պարտատոմսերի երկու տրանշի (յուրաքանչյուրը` 30 մլն ԱՄՆ դոլար ծավալով) համար, որին հաջորդել են պարտատոմսերի երկու լրացուցիչ թողարկումներ նոյեմբերին՝ 35 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Հաշվետու ժամանակահատվածում Ամերիաբանկը կազմակերպել է նաև Հայաստանում կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսերի թողարկումը «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի համար՝ 75 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Բանկը պահպանել է իր առաջատար դիրքը տեղական շուկայում նաև որպես թողարկող` 2025թ. հունվարի դրությամբ ունենալով 34% մասնաբաժին: 2024թ. ընթացքում բանկը թողարկել և տեղաբաշխել է պարտատոմսերի 14 տրանշ՝ մոտ 212 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։

2025թ. Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը շուկայում` մեկնարկելով Վիվա Արմենիա ընկերության կողմից թողարկված` 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որը խոշորագույն գործարքներից մեկն է կապիտալի տեղական շուկայում:   

2023թ-ից Ամերիաբանկը նաև բրոքերային ծառայությունների ոլորտի նորարարությունների առաջնագծում է` շնորհիվ MyInvest ներդրումային հարթակի գործարկման: Հարթակը նախատեսված է բրոքերային ծառայությունները պարզեցնելու և կատարելագործելու համար: MyInvest-ը ներդրողներին հնարավորություն է տալիս անխափան օգտվել շուկայի հնարավորություններից և էապես մեծացնում է մանրածախ շուկայի մասնակցությունն Ամերիաբանկի կողմից կապիտալի շուկաներում կնքվող գործարքներին:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

https://iravunk.com/sim/?p=305880&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան