Պուտինի եւ Թրամփի առաջին հեռախոսազրույցում էական տարաձայնությունն ակնհայտ է. Այվազյան
Ներքաղաքական
ՌԴ եւ ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել Ուկրաինայում կարգավորման հարցը: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ ընդգծում է՝Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո Թրամփի հայտարարությունները հասարակական կարծիք ձեւավորելու նպատակի համար են արվում, թե իբր ամեն ինչ լավ է, Պուտինն էլ համաձայն է ամեն ինչի հետ։ Մինչդեռ Կրեմլի հայտարարությունը հակառակի մասին է խոսում։
— Ուկրաինայի հարցում Պուտինն ու Թրամփը սկզբունքային տարաձայնություններ ունեն։ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման եւ խնդրի խաղաղ լուծման օգտին։ Պուտինը նշել է հակամարտության սկզբնական պատճառների չեզոքացման անհրաժեշտության մասին եւ համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։ Վերոգրյալ երկու մոտեցոմների միջեւ էլ ծավալվելու է հիմնական պայքարը, եւ հասունանալու է ապագա կոնֆլիկտը։
https://iravunk.com/sim/?p=305607&l=am/