Վարորդները կամ հսկիչներն իրավունք չունեն չվճարելու համար ձեզ իջեցնել տրանսպորտից, դա ապօրինի գործողություն է. Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութով ներկայացրել է ավտոբուսի վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին ինչպես նաև ուղևորների իրավունքների մասին:
«Վարորդները կամ հսկիչներն իրավունք չունեն չվճարելու համար ձեզ իջեցնել տրանսպորտից, դա ապօրինի գործողություն է․․․Նաև խնդրում եմ վիճաբանության մեջ չմտնել վարորդների հետ, եթե նրանք ինչ-որ բան են անում կամ ասում, հավատացեք, որ իրենց կամքով չեն անում դա»,- ասել է նա։