Քանի՞ պաշտոնյա է պատժվել այս խայտառակ գործարքի համար. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ դուրս է գրվել 110 հազար դեղատոմս, սակայն օգտվել են 34 հազարը: Ի՞նչ հաշվարկ է սա, ընդհանրապես, ի՞նչ է խոսում նախարարը, պարզաբանում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը. «Եվ ուրեմն` 1 տարվա ընթացքում՝ 110 հազար դեղատոմս, այսինքն՝1 օրում` 306 դեղատոմս, Հայաստանում գրանցված է 14 600 բժիշկ, այսինքն՝ օրվա կտրվածքով 1 բժշկին ընկնում է 0,02 դեղատոմս։ Զավեշտն այն է, որ իրական հիվանդներին գրվել են ընդամենը 34 հազար դեղատոմս, իսկ մնացած թիվը պայմանավորված է նրանով, որ բժիշկներն իրենց, բուժքույրերի, մայրապետերի վրա գրել են դեղատոմսեր` սովորելու նպատակով…»: Ինչ խոսք, դժվար է չհամաձայնել Ա. Պողոսյանի հետ՝ «կայացած» «բարեփոխում» է…

Անահիտ Ավանեսյանից բացի, չի դադարեցնում զարմացնել ԿԳՄՍ նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա հայտարարել է, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, սակայն պատասխան առայժմ չկա: «Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին։ Դեռեւս այդ գործընթացում ենք, ինքներս կիրազեկենք, հենց որ անցնենք հաջորդ փուլ», - նշել է նա: Հետաքրքիր է՝ այսքանից հետո՞ էլ ոչ ոք այս ամենում չի տեսնում պետական միջոցների բացահայտ մսխում: Քանի՞ պաշտոնյա է ԿԳՄՍ-ում ազատվել աշխատանքից կամ պատժվել այս խայտառակ գործարքի համար: Իսկ ինքը՝ անձամբ Ժաննա Անդրեասյանն արդյոք պատասխանատվություն չի՞ կրում նման անպատասխանատվության համար: Արցախի հանձման ֆոնին բյուջեից գողացել եւ մինչ այսօր չեն վերադարձրել 6 մլն դոլար, ո՛չ պատժվածներ կան, ո՛չ ներողություն խնդրողներ:

Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ որոշմամբ, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իր զբաղեցրած աթոռին բոլորովին ոչ սազական ամբարտավանությամբ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն ԱՐՄԵՆ ՔՈԼՈՅԱՆԸ հաստատել է՝ իր որոշումն է: «Շատ պարզ պատճառով է հեռացվել, որովհետեւ սա Հայաստանի Հանրաին ռադիոյի շենքն է, ոչ թե` ԱրցախիԻրոք, իմ կամքն է։ Ուզում եք ասեմ՝ մամայիս, պապայիս արեւ։ Ո՞նց ասեմ, որ հավատաք՝ իմ կամքով է», - նշել է Քոլոյանը: Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, անդրադառնալով վերոնշյալին, գրել է. «Դրոշը բարձրացվել էր 2020 թվականի վերջում կամ 2021-ի ամենասկզբում՝ պատերազմից հետո՝ ի պատիվ ընկերությունից ռազմաճակատ մեկնած աշխատակիցների, աշխատակիցների հարազատների եւ ի փառս նրանց, ովքեր ռազմաճակատից չվերադարձան: Քաղաքական բովանդակությունից անդին, դա մի դրոշ է, որի տակ այդ մարդիկ կռվում էին, որպես շեւրոն կրում իրենց թեւերին, զարդարում զրահը, իսկ զոհվածները հողին էին հանձնվում այդ դրոշով ծածկված: Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` եւ ողջերի, եւ զոհվածների մեջ: Չարժեր այն ձեռք տալ: Այդպիսի բաները չեն մոռացվում»: Մեզ մնում է հուսալ, որ չեն մոռացվում ու վաղը անուն առ անուն պատասխան են տալու…

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=305424&l=am/
15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ