«Կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու». Ղուկասյան. «Իրավունք»

Ներքաղաքական

Իրավունք» թերթը գրում է. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ ՔՊ-ի հետ ճանապարհ չունեմ անցնելու, դա բացառված է, -անդրադառնալով տարածված լուրերին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վադան Ղուկասյանը ի վերջո ձայները կտա ՔՊ-ին կամ որ նույնն է կուալիցիա կկազմի, ասաց Վարդան Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ասում են Դուք ժամանակին ողջունել եք ներկայիս իշխանություններին, եւ միացել մերժիր գաղափարախոսությանը, ու, ըստ այդմ չի բացառվում, որ հիմա էլ միանաք։

-Հա մասնակցել եմ, ով է հերքում, բայց դա չի նշանակում, որ հիմա էլ միանալու եմ ՔՊ-ին։ ՔՊ-ն իրեն ոնց պահեց, այսօր Արցախ ունեք, էսօր ես ոնց եք պատկերացնում կարող է մոռացել եմ, որ ՔՊ-ի պատճառով այդքան երեխաներ զոհվեցին, բացառված է։ Մենք պարզապես չգիտեինք, որ այն ժամանակ ՔՊ-ն ու նախկին իշխանությունները միմյանց հետ սերտ կապերի մեջ են։ Այնպես որ որեւէ պարագայում ես ՔՊ-ի հետ ճանապարհ չունեմ գնալու, բացառված է։

-Ընդդիմադիր թեկնածուները Ձեզ առաջարկում են հանդես գալ մեկ միասնական թիմով։

-Առաջարկում են, որովհետեւ ձայն չունեն, ուզում են իմ ձայները իրենց վերագրել։ Օրը կգա կտեսենենք ով ինչքան հարգանք ունի այս քաղաքում, ինչո՞ւ են այդքան վախեցած,  սարսափած Վարդան Ղուկասյանից։

-Պարոն Ղուկասյան, ասում են Գյումրիում արդեն իսկ մեկնարկել է կլանային պատերազմը, անգամ գործի է դրվում քրեական ռեզերվը, ի՞նչ կասեք այս մասին։ 

-Կլանային պատերազմ չկա, ինչ կլան, ինչ քրեական աշխարհ։ Այս երկրում կլաններ չկան, այս երկրում բոլորը իրար եղբայրներ են, իրար որ  չխառնեն, ոչ մի պատերազմ չի լինի։ Մեզ ժամանակին խառնել են Երեւանում նստած վերնախավը։  Մեր թշնամին միայն թուրքն է, ոչ մի կլանային պատերազմ չկա, բոլորն էլ հայ տղերք են, էսօր կարող է կռվենք վաղը բարիշենք, կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=305380&l=am/
15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ