Սպիտակ Տանը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահի հետ
Միջազգային
Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Սա այն ձեւական հանդիպումն էր, որը, ինչպես ավելի վաղ «Իրավունքը» ենթադրել էր, պետք է լինե` «քաղաքավարության կանոններից» ելնելով: Բայց այս հանդիպումը շատ ավելի քիչ ցանկալի էր Փաշինյանի համար, քան Պետքարտուղարի հետ հանդիպելը: Դա կլիներ ԱՄՆ-ի կողմից գործնական մոտեցում: Վենսի կողմից ընդունելությունը այլ իմաստ ունի` դրսից ինչ-որ ղեկավար է եկել, պետք է գոնե ձեւի համար լսել սկզբունքով: Ձաշինյանը կփորձր սա ուռչացնել, գեղեցկացնել: Բայց էությունը դրանից չի փոխվի: