Զելենսկին ստում է, թե ինքը 174 միլիարդ դոլար չի ստացել. Քելլոգ
ՄիջազգայինՈւկրաինայում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քելլոգն ասել է, որ Զելենսկին ստում է, թե ինքը 174 միլիարդ դոլար չի ստացել.
«Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան երբեք չի ստացել մեր ուղարկած գումարի կեսը։ ԱՄՆ-ը, ամերիկացի ժողովուրդը, քաղաքացիները Ուկրաինային տվել են ավելի քան 174 միլիարդ դոլար։ Եվ մենք գլխավոր տեսուչներ ենք դրել տեղում` Ուկրաինայում այս գումարներին հետևելու համար։ Այսպիսով, մենք ունենք բավականին մանրամասն հաշվետվություն, թե ուր են գնում գումարները:
Իսկ եթե խոսենք ընտրությունների մասին, ապա յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ են լինելու։ Նախկինում մենք ընտրություններ ենք անցկացրել պատերազմների ժամանակ։ Եվ ես կարծում եմ, որ հիմա նրանք չեն կարող, քանի որ իրենց սահմանադրության մեջ գրված է, որ ուկրաինացիները չպետք է ընտրություններ անցկացնեն, քանի դեռ կռիվը չի դադարել։ Բայց կգա ժամանակ, երբ պետք է ընտրություններ անցկացնեն»։
https://iravunk.com/sim/?p=304784&l=am/