Այսպիսի համեստ բյուջեով յո՞ երթաս, Հայաստա՛ն. Բալասանյան
Ներքաղաքական
«Գալով իշխանության` Թրամփը ՆԱՏՕ-ի անդամների հետ կապված անում է այն, ինչ ժամանակին ասում էր պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։ Այն է, ՆԱՏՕ-ն թոշակ բաժանելու ծրագիր չէ և նրա անդամները պետք է իրենք վճարեն սեփական անվտանգության համար։
Թրամփը պահանջում է, որպեսզի դաշինքի անդամները իրենց ՀՆԱ-ի 5%-ն ուղղեն ՆԱՏՕ-ին, ինչը, օրինակ, Գերմանիայի օրինակով կազմում է նրա պետական բյուջեի 40%-ից ավել, կամ` 230մլրդ եվրո։ Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսը բողոքում է՝ նշելով, որ դա շատ ծանր բեռ է դաշնային բյուջեի համար։
Հայաստանը ՀԱՊԿ-ին տարեկան վճարում է շուրջ 50 միլիոն ռուբլի կամ մոտ 200 մլն դրամ, որը կազմում է ՀՀ բյուջեի 0.002%-ը։ ՀՀ ԵՄ անդամակցության կողմնակիցները այս թվերին չեն տիրապետո՞ւմ, թե՞ միտումնավոր մոլորության մեջ են գցում մեր քաղաքացիներին։ Հիմա այստեղ առաջանում է բնական հարց՝ այսպիսի համեստ բյուջեով յո երթաս, Հայաստան», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=304596&l=am/