Հրապարակում երգելու նյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի նիստը կլինի մոտակա ժամերին. փաստաբան

Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձ, որը քիչ առաջ ձերբակալվել է, Ղարիբ Բաբայանն է՝ Արցախից: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը:
Նա հավելել է, որ պատրաստ է անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերի պաշտպանությունը։
Իր հերթին փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ 70-ամյա Ղարիբ Բաբայանի կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40)։
https://iravunk.com/sim/?p=304389&l=am/