Հուսանք` ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը երկուստեք նպատակահարմար կլինի․ Վրաստանի ԱԳ նախարար
Հասարակություն
Հուսանք` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այնպիսի դրույթներով կամփոփվի, որ երկուստեք նպատակահարմար կլինի:
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին՝ նշելով, որ «միայն դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար»:
«Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հարևանների հետ։ Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր ջանքերը այս տարածաշրջանում երկկողմ ընդունելի նախագծեր հաստատելու համար»,–աել է Վրաստանի ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է, որ Վրաստանը ցանկանում է միջնորդ լինել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։
https://iravunk.com/sim/?p=304170&l=am/