Դուրգարյանը պնդում է՝ Օպերային թատրոնը շարունակելու է կոչվել ազգային

Մշակութային

ՀՀ Ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։

Հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետեւ կկցվի «համապետական» բառը: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը քիչ առաջ ուղիղ եթերում հեռախոսազրույց ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ: Դուրգարյանն իրեն բնորոշ հանգստությամբ՝ հավատացրեց Վարդան Ղուկասյանին, որ նման բան չկա ու չի կարող լինել: Ղուկասյանի հարցին, որ եթե լինի, ինչպիսին կլինի Դուրգարյանի մոտեցումը, վերջինս կրկնեց իր միտքը, թե՝ հնարավոր չէ նման բան:

«Ի՞նչ է նշանակում ազգային թատրոն, դա տալիս է առանձնահատուկ դիրք: Օպերային թատրոնը դա միակն է, որը կոչվում է Հայաստանի ազգային թատրոն: Որեւէ փոփոխություն չի եղել, ես հաստատ կարող եմ ասել, որ չի էլ լինելու: Նաեւ ասեմ, որ Օպերային թատրոնն ունի իր կանոնադրությունը, որտեղ հստակ գրված է՝ ազգային օպերային թատրոն: Մենք վերջերս վերադարձանք Իտալիայից, որտեղ բոլոր թռուցիկների մեջ գրված է՝ «ազգային» բառը»,- հեռախոսազրույցի ընթացքում ընդգծեց Դուրգարյանը:

Այնուհանդերձ Վարդան Ղուկասյանը խոստացավ, որ եթե այս օրենքը մտնի ուժի մեջ, ինքն անպայման կրկին հեռախոսազրույց կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=303736&l=am/
Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան