Թրամփը հանդես է եկել ՌԴ ժողովրդին ուղղված կոչով, որը Մոսկվայի կարող է ստիպել` կոշտացնել մոտեցումները

Միջազգային

Թրամփը հանդես է եկել Ռուսաստանի ժողովրդին ուղղված կոչով, որում ասված է.

«Ես մտադիր չեմ վնասել Ռուսաստանին. Ես սիրում եմ ռուս ժողովրդին և միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ՝ չնայած արմատական ​​ձախերի՝ «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան» մասին ստերին։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ կորցնելով գրեթե 60 միլիոն կյանք։

Այս ամենը հաշվի առնելով՝ ես պատրաստվում եմ շատ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է, և նախագահ Պուտինին։ Եկեք հիմա պայմանավորվենք և դադարեցնենք այս հիմար պատերազմը: Հետո միայն վատ կլինի։

Եթե ​​շուտով «գործարքի» չհասնենք, ինձ այլ բան չի մնա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր ու պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին և այլ մասնակից երկրներին։

Եկեք ավարտենք այս պատերազմը, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ: Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավն է: Ժամանակն է գործարք կնքելու: Այլևս կյանքերի կորուստ պետք չէ»:

Թերեւս, նման կոչով Թրամփը միանգամից երեք սխալ է թույլ տալիս: Նախ, թե. «Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ կորցնելով գրեթե 60 միլիոն կյանք»: Իսկ Թրամփի գիտի՞, թե այդ պատերազմում ԱՄՆ-ն քանի կյանք կորցրեց. իր ասած ռուսական կորուստներից տասնյակ անգամներով պակաս: Եվ, ուրեմն, ո՞վ ում է օգնել` հաղթել պատերազմում: Թրամփի այս հռետորաբանությունը նման է պատմություն կեղծելուն, այն դեպքում, երբ այդ հարցում Ռուսաստանտ շատ զգայուն է: Այսինքն, նման տոնը հաստատ «լավ գործարքին» չի օգնի:

«Գործարքին» չի օգնի նաեւ Թրամփի սպառնալից տենոը. պատժամիջոցներ եւ այլն: Բայդենն արդեն կիրառել է բոլոր պատժամիջոցները, որոնք հնարավոր էր կիրառել` ԱՄՆ-ին եւ Եվրոպային հարվածներ տալու աստիճանից էլ անցնելով: Իսկ Ռուսաստանում այն գնահատումն է, որ իրենք կռվում են հանուն սեփական գոյության, եւ Թրամփի նոր սպառնալիքները հազիվ թե բան փոխեն: Ամեն դեպքում, Խոսքը Գրենլանդիայի մասին չէ. 5-6 հազար միջուկային մարտագլխիկ ունեցող երկրի հետ սպառնալիքների լեզվով խոսելը կոպիտ սխալ է, որը, ինչպես նաեւ Թրամփն է հաստատել, ընդամենը աշխարհը հասցնում է միջուկային պատերազմի շեմին:

Վերջապես, Մոսկվան ինչպես 2022թ.-ին, այնպես էլ` հիմա հստակ պայմաններ է առաջադրել` շտապես դրանց շուրջ բանակցելու պարտաբորություն հայտնելով: Հիմա էլ ազդակները նույնն են` կան այս-այս հարցերը լուծելու, որի շուրջ պատրաստ են բանակցել: Ու երբ պարզապես բանակցային սեղանի շուրջ նստելու փոխարեն, Թրամփը անցնում է հրապարակային սպառնալիքների, դա Մոսկվային միանգամից ստիպում է ի սկզբանե կոշտացնել դիրքորոշումը: Առավել եւս, երբ, ինչպես հերթական անգամ ցույց տվեց Պուտինի եւ նախագահ Սիի տեսազրույցը, ԱՄՆ-ն շարունակելու է նաեւ Թրամփի օրոք գործ ունենալ ոչ թե պարզապես ՌԴ-ի կամ Չինաստանի հետ, այլ` երկուսի հետ միաժամանակ: Ու հարց է ծագում` նման սպառնալիքների անցնելով, Թրամփն իրո՞ք ուզում է բանակցել: Իսկ հաշվի առե՞լ է, որ բայց Մոսկվայից եւ Պեկինից, կռվում է նաեւ լիբերալների հետ, Եվրոպայի, Իրանի եւ այդպես շարունակ: Գումարած` այն ավերվածությունը, որն իրենից հետո թողել է ԲՆայդենը: Այսինքն, այնքան էլ փայլուն դիրքերում չէ, ինչպիսին ուզում է ներկայացնել:

https://iravunk.com/sim/?p=303567&l=am/
Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան