Այսօր` հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։
Հենրիխը «Փյունիկի» սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև «Շախտյոր»: «Հանքափորների» կազմում փայլուն ելույթներից հետո ավելի բարձր մակարդակում Մխիթարյանի աստղը փայլել է Դորտմունդի «Բորուսիայում»: Հաջորդ քայլը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղ Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող: Տեղափոխություն «Արսենալ», այնուհետև վարձավճարով «Ռոմա», իսկ այժմ նա հանդես է գալիս «Ինտերի» կազմում, որի հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու դարձել Ա Սերիայի չեմպիոն։
«Իրավունք»-ի խմբագրակազմը շնորհավորում է հայ լեգենդար ֆուտբոլիստին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ։