Մխիթարյանը շարք է վերադառնում
Սպորտ
Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է մկանային խնդիրներից, հայտնում է Fcinternews-ը։
Մխիթարյանը, սակայն, ամենայն հավանականությամբ, մեկնարկային կազմում չի լինի «Էմպոլիի» դեմ առաջիկա հանդիպմանը:
Սիմոնե Ինձագին չի ցանկանում ռիսկի դիմել և հայ ֆուտբոլիստին մտադիր է հանգստի հնարավորություն տալ Պրահայի «Սպարտայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի խաղից առաջ։
Դրանից բացի, Մխիթարյանը պետք է նաև հավելյալ բուժզննում անցնի։
Հայ ֆուտբոլիստը մկանային լարվածության պատճառով բաց է թողել «Ինտերի» նախորդ երկու հանդիպումները։
«Ինտեր» - «Էմպոլի» հանդիպումը կկայանա հունվարի 19-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
https://iravunk.com/sim/?p=303178&l=am/