Եվրոպական երկրները պատրաստվում են առանց ՆԱՏՕ-ի աջակցության Ուկրաինա ուղարկել սեփական խաղաղապահ առաքելությունը. The Washington Post
Միջազգային
Եվրոպական երկրները պատրաստվում են առանց ՆԱՏՕ-ի աջակցության Ուկրաինա ուղարկել սեփական խաղաղապահ առաքելությունը, գրում է The Washington Post-ը։
Զորքեր ուղարկելու շուրջ բանակցությունները դեռ վաղ փուլում են, այդ թվում այն պատճառով, որ ռազմական գործողությունների ավարտը դեռ հեռավոր հեռանկար է թվում: Սակայն արդեն պարզ է, որ խաղաղապահ ուժերը չեն միավորվի ՆԱՏՕ-ի դրոշի ներքո, քանի որ նման առաքելությունը կպահանջի բոլոր անդամների համաձայնությունը և կարող է սադրել Ռուսաստանի Դաշնությանը։ Եվրոպական զորքերը կտեղակայվեն Ուկրաինայում՝ որպես զսպող միջոց, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին վերսկսել ռազմական գործողությունները՝ հրադադարի ժամանակավոր համաձայնության ձեռքբերումից հետո։ Որոշ եվրոպացի առաջնորդներ դիտարկում են խաղաղապահների տեղակայումը որպես Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու տարբերակներից մեկը՝ նախքան այն ՆԱՏՕ-ին միանալը:
Նախօրեին արեւմտյան մի շարք աղբյուրներ հայտնել էին, որ Բրիտանիան և Ֆրանսիան բանակցություններ են վարում Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու շուրջ:
https://iravunk.com/sim/?p=303017&l=am/