ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Վերլուծություն

Մինչ Նի­կոլն ակ­տի­վո­րեն պատ­րաստ­վում է Ա­րեւ­մուտ­քի հետ ե­թե ոչ «ա­մուս­նութ­յան», ա­պա գո­նե «նշա­նադ­րութ­յան» ա­րա­րո­ղութ­յան (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=302873&l=am), միան­գա­մայն ակտիվ է հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ գոր­ծում Ի­րա­նը: Նախ, Հա­յաս­տա­նում էր Ի­րա­նի բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րից մե­կը՝ Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան գե­րա­գույն խորհր­դի քար­տու­ղար եւ, փաս­տա­ցի, Ա­լի Խա­մե­նեիի աջ ձեռ­քը հա­մար­վող Ա­լի Աք­բար Ահ­մա­դիան: Այս օ­րե­րին էլ Հա­յաս­տա­նում է Մեջ­լի­սի Ի­րան-­Հա­յաս­տան բա­րե­կա­մա­կան խմբի պատ­վի­րա­կութ­յու­նը, որն ակ­տիվ շփում­նե­րի մեջ է հա­յաս­տա­նյան պաշ­տո­նա­կան հա­մա­կար­գի հետ:

­Թե որն է Ի­րա­նի այս ակ­տի­վութ­յան ի­մաս­տը, դժվար չէ հաս­կա­նալ: Նախ, Թեհ­րա­նի հա­մար լուրջ խնդիր է դառ­նում այն ակ­տի­վութ­յու­նը, ո­րով նի­կոլ­յան հա­մա­կար­գը ծա­վալ­վում է ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ: Այն պարզ հաշ­վար­կով, որ Հա­յաս­տա­նը մնում է այն թե­լը, ո­րով Ի­րա­նը կա­րող է կապ­վել Ռու­սաս­տա­նի հետ: Իսկ դա Թեհ­րա­նի հա­մար պե­տա­կան անվ­տան­գութ­յան հարց է, հաշ­վի առ­նե­լով նախ՝ սի­րիա­կան հայտ­նի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, այդ ֆո­նին՝ Իս­րա­յե­լի եւ Թուր­քիա­յի ակ­տի­վա­ցու­մը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, ո­րի փո­խա­րեն ի­րա­նա­կան պրոք­սի ու­ժերն ու­նե­ցան զգա­լի ան­կում: Վեր­ջա­պես, մեծ վտանգ են հա­մա­րում նաեւ Թ­րամ­փի նա­խա­գա­հութ­յու­նը, հաշ­վի առ­նե­լով, որ հենց նույն Թ­րամփն էր, որ իր նա­խորդ նա­խա­գա­հութ­յան ժա­մա­նակ չե­ղար­կեց Ի­րա­նի հետ մի­ջու­կա­յին գոր­ծար­քը: Ու հի­մա էլ ի­րեն դրսե­ւո­րում է, որ­պես շատ ա­վե­լի իս­րա­յե­լա­մետ գոր­ծիչ, քան Բայ­դենն էր: Վեր­ջա­պես, այն ագ­րե­սիվ տո­նը, ո­րը Թրամ­փի թիմն ար­դեն իսկ դրսե­ւո­րում է ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ, ար­դեն իսկ Թեհ­րա­նի հա­մար ա­մե­նա­լուրջ ա­հա­զանգ է, որ ինչ­քան էլ Մա­սուդ Փե­զեշ­քիանն իշ­խա­նութ­յան ե­կավ Ա­րեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րե­լու գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ, բայց հի­մա ստիպ­ված է բախ­վել բո­լո­րո­վին այլ ի­րո­ղութ­յուն­նե­րի: Այն է՝ Ա­րեւ­մուտ­քին եւ Իս­րա­յե­լին պետք է ոչ թե Ի­րա­նի հետ կա­նո­նա­վոր հա­րա­բե­րութ­յուն­ներ, այլ Ի­րա­նի նկատ­մամբ բա­ցար­ձակ գե­րիշ­խա­նութ­յուն: Նաեւ, երբ բա­նը հա­սել է ԱՄՆ ընտր­ված նա­խա­գա­հի կող­մից Իս­րա­յե­լին հղված բա­ցա­հայտ հրա­պա­րա­կա­յին հոր­դոր­նե­րին՝ հար­վա­ծել Ի­րա­նի մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րին, ա­պա նման ի­րա­վի­ճա­կում անվ­տան­գութ­յան միակ ե­րաշ­խի­քը կա­րող է դառ­նալ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի սեր­տա­ցու­մը, այդ թվում՝ ռու­սա­կան մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցի տակ տե­ղա­վոր­վե­լու տար­բե­րա­կը:

Ըստ այդմ էլ՝ Հա­յաս­տա­նը դառ­նում է այն կա­րե­ւոր օ­ղա­կը, ո­րի կտրվե­լու դեպ­քում կմնա միայն Կաս­պից ծո­վը՝ դրա միան­գա­մայն սահ­մա­նա­փակ լո­գիս­տի­կա­յով հան­դերձ:

Ա­ռա­վել եւս, հենց այս պա­հին, երբ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում բե­կում­նա­յին փուլ է սպաս­վում, քա­նի դեռ Թ­րամ­փը չի մտել Սպի­տակ տուն: Այս­պես, հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ներ­կա ակ­տի­վութ­յա­նը զու­գա­հեռ, նա­խօ­րեին ՌԴ-ում Ի­րա­նի դես­պան Քա­զեմ Ջա­լա­լին Ի­րա­նի պե­տա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յա­նը եւ ռա­դիո­յին տված հար­ցազ­րույ­ցում, այն է՝ ի­րա­նա­կան վե­րին իշ­խա­նութ­յուն­նե­րի «դաբ­րո­յով» պաշ­տո­նա­պես վե­րա­հաս­տա­տեց, որ հուն­վա­րի 17-ին Մոսկ­վա­յում Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տինն ու Ի­րա­նի նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը կստո­րագ­րեն «Հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին» հա­մա­ձայ­նա­գի­րը: Ա­վե­լին, դես­պա­նը նաեւ ո­րոշ ման­րա­մաս­ներ բա­ցա­հայ­տեց՝ դրա­նով ցույց տա­լով, որ այս գոր­ծըն­թացն ար­դեն վերջ­նա­կան փուլն ան­ցել է՝ մնում է միայն ստո­րագ­րու­մը: Մաս­նա­վո­րա­պես. «Հա­մա­ձայ­նա­գի­րը նե­րա­ռում է նա­խա­բան, 47 հոդ­ված եւ­ ընդգր­կում է երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան բո­լոր ո­լորտ­նե­րը»: Ու տվյալ ի­րա­վի­ճա­կում, ո­րը Թեհ­րա­նի հա­մար դառ­նում է ա­մե­նա­կա­րե­ւո­րը, այդ «բո­լոր ո­լորտ­ներ» աս­վա­ծի մեջ է նաեւ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը: Ու հի­շեց­նենք, որ ի­րա­նա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րի պնդմամբ, փաս­տա­թուղթն ու­նի նաեւ ար­տա­քին ագ­րե­սիա­յի դեպ­քում փո­խա­դարձ օգ­նութ­յան դրույթ, ինչն ար­դեն իսկ Ի­րա­նի հա­մար կա­րող է դառ­նալ ռու­սա­կան «մի­ջու­կա­յին հո­վա­նոց»:

Ա­հա այս ֆո­նին պա­տա­հա­կան չէ, որ Մոսկ­վան էլ իր հեր­թին է ակ­նար­կում, որ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման ա­մե­նե­ւին էլ դեռ շրջված չէ, ան­կախ նի­կոլ­յան ներ­կա գոր­ծո­ղութ­յուն­նե­րից: Մաս­նա­վո­րա­պես, Դ­միտ­րի Պես­կո­վը՝ մեկ­նա­բա­նե­լով Վա­շինգ­տո­նի հետ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու Ե­րե­ւա­նի մտադ­րութ­յու­նը, դա հա­մա­րեց «Ե­րե­ւա­նի ինք­նիշ­խան ի­րա­վունք»՝ ա­վե­լաց­նե­լով. «Մենք նախ­կի­նի պես ել­նում ենք գլխա­վո­րից։ Մենք երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նենք Հա­յաս­տա­նի հետ, մենք թանկ ենք գնա­հա­տում այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, մենք մտա­դիր ենք դրանք զար­գաց­նել այ­սու­հետ եւս»: Այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջա­նակ­նե­րում, եւ որ. «Այս ա­մենն ընդ­հա­նուր առ­մամբ հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն է, ո­րը նշա­նա­կա­լի դի­վի­դենդներ է տա­լիս Հա­յաս­տա­նին եւ նրա ժո­ղովր­դին։ Ս­րա­նից էլ մենք ել­նում ենք»:

Իսկ ա­հա Լավ­րո­վը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց. «Ա­րա­րատ Միր­զո­յա­նը հրա­վիր­վել է ՌԴ, նա հրա­վերն ըն­դու­նել է։ Մենք սպա­սում ենք նրան։ Հու­սով եմ, որ այ­ցը տե­ղի կու­նե­նա շու­տով»: Մի խոս­քով, նման է, որ շատ հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ ա­ռա­ջի­կա­յում դեռ լի­նե­լու են:

https://iravunk.com/sim/?p=302874&l=am/
Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան