Լեհաստանում ահազանգում են` ռուսներն ունեն խաղի կանոնները փոխող զենք
Միջազգային
Լեհ լրագրողները ահազանգում են ռուսական նոր զինատեսակների մասին: Ընդ որում, խոսքը ոչ միայն «Օրեշնիկ» պատասխան զենքի մասին է, այլ նաև պաշտպանական զինատեսակի՝ նորագույն С-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համալիրի։
Լեհերը պնդում են, որ С-500-ը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «թևն է»՝ եվրոպական մեծ պատերազմի հեռանկարի առջև։ Միաժամանակ Ռուսաստանում նշում են, որ շատ տարօրինակ է, որ արեւմտյանները նոր են սկսել խոսել այդ զւնատեսակի մասին։ Չէ՞ որ ռուսները նրա մասին վաղուց էին գրում։ «Եվ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ համալիրները պաշտպանում են Հայրենիքի սահմանները ոչ միայն Ղրիմում, այլ նաև այլ վայրերում»։
Ի դեպ, վերլուծաբանները բացատրել են, թե ինչու է «Պրոմեթեյն» այդքան լավը։ Սկզբից հարկ է նշել, որ սա ներկայումս աշխարհի լավագույն հակահրթիռային համակարգն է։ Օրինակ՝ 2023 թվականի դեկտեմբերին նա ընդամենը հինգ օրվա ընթացքում խոցեց 24 ինքնաթիռ։
Բացի այդ, С-500-ը հնարավորություն է տալիս լուծել մերձերկրային ուղեծրում պոտենցիալ թշնամու խոստումնալից տիեզերական մարտական միջոցների ոչնչացման հարցը, նշել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։ «Ամենակարևորն այն է, որ Պենտագոնը ներկայումս համարժեք պատասխան այդ զենքերին. ոչ ոք չի կարող մրցել «Պրոմեթեյի» հետ»,- ամփոփում է փորձագետը։
https://iravunk.com/sim/?p=302751&l=am/