Մարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է․ Փաշինյան

Տնտեսություն

 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե ՀՀ պետական բյուջեից ծախսվող գումարն ամեն ընտանիքի ընտանեկան բյուջեի մաս է։

«Մարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է, թե ինչքան է աճում՝ չեմ կարող ասել»,- կառավարության նիստին նշեց նա՝ նկատի ունենալով, որ ճանապարհները ասֆալտապատելու շնորհիվ տների գները բարձրանում են։

Ըստ Փաշինյանի՝ եթե ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում գյուղերում՝ տների ու հողամասերի գներն աճում են։

«Առաջ 500 հազարանոց տանն էիք ապրում՝ առանց որևէ լրացուցիչ ներդրում անելու, հիմա 550 հազարանոց տանն եք ապրում։ Այն գումարը, որ բյուջեով հետ է գնում, ուղիղ մտնում է մարդու գրպանը, ինչը շատ կարևոր է։ Մենք պետք է անընդհատ ասենք՝ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է, մարդ կա՞ Հայաստանում, որ ասի՝ «չէ, այդպես չէ», չկա մի հոգի։ Ով որ մարտահրավեր կնետի այս շեշտադրմանը, ես կապացուցեմ, որ իր ընտանեկան բյուջեի մաս է»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելի, քան ծախսվում է ՀՀ պետական բյուջեից։

«Կարող են լինել հաշված մարդիկ, որ այնքան շատ փող ունեն, որ շատ են ծախսում, բայց դա էլ հաշվարկի հարց է, կարող է պարզվի՝ նույնիսկ իրենք այդքան չեն ծախսում»,- նշեց Փաշինյանը։

 

https://iravunk.com/sim/?p=300102&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան