ԱԼԻԵՎՆ ԷԼ Է ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱ՞ՐԴՆ ԸՆԿԱՎ

Վերլուծություն

Սի­րիա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են մե­ծա­պես կա­րե­ւոր­վել Հա­յաս­տա­նի հա­մար, հաշ­վի առ­նե­լով, որ ցան­կա­ցած զար­գաց­ման դեպ­քում վերջ­նա­կան պատ­կե­րը, ո­րը կձե­ւա­վոր­վի, պար­զա­պես չի կա­րող ազ­դե­ցութ­յուն չթող­նել մեր երկ­րի վրա: Ընդ ո­րում, ինչ­պես ծայ­րա­հեղ բա­ցա­սա­կա­ն, մին­չեւ, որ­քան էլ քիչ հա­վա­նա­կան է թվում, միան­գա­մայն դրա­կան ի­մաս­տով: Նաեւ շատ կարեւոր հարց է, թե ինչպե՞ս է տեսնում այդ ամենը Ալիեւը:

ԻՐԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ին­չե­ւէ, վեր­ջին եր­կու օ­րերին, այն է՝ հե­տա­սադ­յան Սի­րիա­յում իրավիճակը, մի կող­մից, դե­ռեւս միան­գա­մայն կան­խա­տե­սե­լի սցե­նա­րի մեջ է: Բայց հար­ցա­կան­նե­րի պա­կաս էլ չկա:

Այս­տեղ նախ ֆիք­սենք ընդ­հան­րա­կան ֆո­նը: Նախ, եր­կու ա­ռանց­քա­յին խա­ղա­ցող­ներ՝ Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը, մի­գու­ցե ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր վա­ծութ­յուն­նե­րի արդ­յուն­քում, մի­գու­ցե Էր­դո­ղա­նի հեր­թա­կան դա­վա­ճա­նութ­յան արդ­յուն­քում այս պա­հին սի­րիա­կան ընդ­հա­նուր խա­ղի մեջ տե­սա­նե­լի չեն: Ի­րանն առ­հա­սա­րակ ո­րե­ւէ տե­սա­նե­լի գոր­ծա­ռույթ, դիրք այս պա­հին չու­նի, ո­րի պատ­ճա­ռով թեհ­րան­յան ո­րո­շա­կի ու­ժեր ար­դեն իսկ սկսել են գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րին մե­ղադ­րել դա­վա­ճա­նութ­յան մեջ: Ու հաշ­վի առ­նե­լով, թե ինչ­պես Ի­րանն ա­ռանց մա­տը մա­տին տա­լու, ինչ-ինչ կաս­կա­ծե­լի բա­ցատ­րութ­յուն­նե­րով բա­ռա­ցիո­րեն փա­խավ Սի­րիա­յից, նման մե­ղադ­րանք­նե­րը կա­րող են ի­րենց հիմ­քում ո­րո­շա­կի փաս­տարկ­ներ ու­նե­նալ: Ի­հար­կե, կա նաեւ այն բա­ցատ­րութ­յու­նը, որ Ի­րա­նում պե­տութ­յան գլուխն ա­մե­նե­ւին էլ նա­խա­գա­հը չէ: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս քա­նիցս խո­սակ­ցութ­յուն­ներ տա­րած­վե­ցին գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Ա­լի Խա­մե­նեիի վատ ա­ռող­ջա­կան վի­ճա­կի մա­սին: Ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ այդ լու­րե­րը ֆեյք են, ա­պա մեկ է, կա նաեւ այն հար­ցը, թե ար­դեն 85 տա­րին բո­լո­րող Խա­մե­նեին ի վի­ճա­կի՞ է կա­յուն վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հել իշ­խա­նութ­յան նա­խա­գա­հա­կան թե­ւը: Միա­ժա­մա­նակ, ե­թե պարզ­վի, որ Խա­մենեիի մոտ ինչ-ինչ տա­րի­քա­յին, ա­ռող­ջա­կան կամ այլ խնդիր­ներ կան, դա կա­րող է տա­րած­վել նրա վե­րահս­կո­ղութ­յան տակ գոր­ծող Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի գոր­ծու­նեութ­յան վրա եւս: Եվ այս ա­մե­նը նո­րից գնում-հաս­նում է այն հար­ցին, թե ի­րա­կա­նում նախ­կին նա­խա­գահ Ռայի­սիի ող­բեր­գա­կան կոր­ծա­նու­մը պա­տա­հա­կա՞ն էր, ին­չը շտա­պե­ցին հաս­տա­տել ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը, ո­րոնց գոր­ծու­նեութ­յան, ա­վե­լի կոնկ­րետ՝ ան­գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում է, որ մաս­նա­վո­րա­պես Սի­րիա­յում այս վի­ճակն է, չհաշ­ված այն կո­րուստ­նե­րը, ո­րոնք կրեց «Հեզ­բոլ­լա­հը»: Ու դեռ կա­րող է կրել, հաշ­վի առ­նե­լով սի­րիա­կան ներ­կա ի­րո­ղութ­յու­ննե­րը, ին­չին դեռ կհաս­նենք: Վեր­ջա­պես, ան­հաս­կա­նա­լիո­րեն մի գլուխ հե­տաձգ­վում է նաեւ Ռու­սաս­տա­նի հետ աղ­մուկ հա­նած ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին պայ­մա­նա­գի­րը, ո­րը եւս տա­րա­կու­սանք­ներ է ա­ռա­ջաց­նում Թեհ­րա­նի ներ­կա քա­ղա­քա­կան կուր­սի հետ կապ­ված: Կարճ ա­սած, Ի­րա­նի հետ կապ­ված հար­ցեր կան, եւ դրանք դեռ մնում են բաց:

Ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին, մի կող­մից Էր­դո­ղա­նը, մյուս կող­մից՝ սի­րիա­կան, ե­թե կա­րե­լի է ա­սել՝ նոր իշ­խա­նութ­յու­ննե­րը դեռ պնդում են, որ ցան­կա­նում են Մոսկ­վա­յի հետ լավ հարաբե­րութ­յու­ններ պահ­պա­նել, եւ որ այս պա­հին ռու­սա­կան բա­զա­նե­րի հետ կապ­ված ո­րե­ւէ խնդիր չկա: Նաեւ, որ պետք են նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուններ, եւ բա­զա­նե­րը կա­րող են մնալ: Այդ տե­սա­կե­տին է նաեւ ռու­սա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մե­կը, ո­րը հայտ­նում է, որ Սի­րիա­յից ռու­սա­կան կոն­տին­գեն­տի ա­վիա­ցիոն եւ հա­կաօ­դա­յին բա­ղադ­րի­չի մի մա­սը կտե­ղա­փոխ­վի Ռու­սաս­տան՝ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ գոր­ծար­կե­լու հա­մար: Նաեւ, որ ֆունկ­ցիո­նալ ի­մաս­տով այդ ու­ժերն ար­դեն Սի­րիա­յում պա­հել պետք չեն: Բայց միա­ժա­մա­նակ, որ դա չի վե­րա­բե­րում նա­վա­տոր­մին, ո­րը կմնա, այդ թվում՝ ցա­մա­քա­յին եւ օ­դու­ժի այն քա­նա­կութ­յու­նը, ո­րը պետք է բա­զա­նե­րի եւ նա­վա­տոր­մի թի­կուն­քա­յին ա­պա­հով­ման հա­մար: Կարճ ա­սած, նման պայ­ման­նե­րի պահ­պան­ման դեպ­քում Ռու­սաս­տա­նը Սի­րիա­յում իր գլո­բալ դիր­քե­րը պահ­պա­նում է, սա­կայն դուրս է գա­լիս ըն­թա­ցիկ գոր­ծըն­թաց­նե­րից: Եվ ե­թե ռեալ նա­յենք, դա մի­գու­ցե հենց Մոսկ­վա­յի շա­հե­րին հա­մա­հունչ է:

ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՍԱՎ ԴԱՄԱՍԿՈՍԻՆ

­Սի­րիա­յում գոր­ծող բուն ու­ժերից Թուր­քիան, թեեւ հա­մար­վում է հաղ­թող կողմ, բայց նաեւ պա­կաս հիմ­նա­վոր չէ այն մո­տե­ցու­մը, թե այս­տեղ փորձ­ված Էր­դո­ղա­նը եր­կու ոտ­քով թա­կարդն է ըն­կել: Այս­պես, Էր­դո­ղանն այս պա­հին ակտիվո­րեն փոր­ձում է ա­ռաջ տա­նել Սի­րիա­յի միաս­նա­կա­նութ­յան թե­ման, եւ հաս­կա­նա­լի է, թե ինչ ի­մաս­տով: ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի հո­վա­նու տակ գտնվող քրդերն այս օ­րե­րին շա­րու­նա­կում են ակտի­վո­րեն ընդ­լայ­նել ի­րենց տի­րույթ­նե­րը, ար­դեն ան­թա­քույց խո­սե­լով, որ կա­րող են ձե­ւա­կա­նո­րեն մնալ Սի­րիա­յի կազ­մում, սա­կայն ա­մե­նա­լայն՝ ան­կախ պե­տա­կա­նութ­յան հաս­նող կար­գա­վի­ճա­կով եւ այն բո­լոր տա­րածք­նե­րում, ո­րոնք ի­րենց վե­րահս­կո­ղութ­յան տակ են: Ե­թե ոչ, ա­պա պար­զա­պես ան­կա­խութ­յուն կհռչա­կեն: Դա Թուր­քիա­յի մղձա­վան­ջա­յին տար­բե­րակն է՝ Քուր­դիս­տան իր հա­րե­ւա­նութ­յամբ, ո­րին շատ ա­րագ կմիա­նա նաեւ ի­րաք­յան Քուր­դիս­տա­նը՝ հա­վակ­նե­լով թուր­քա­կան քրդաբ­նակ տա­րածք­նե­րին եւս: Այ­սինքն, Թուր­քիան իր հա­րե­ւա­նութ­յամբ կու­նե­նա ոչ թե իր ներ­կա­յաց­րա­ծով, ա­հա­բեկ­չա­կան քրդա­կան ու­ժեր, այլ` քրդա­կան պե­տութ­յուն իր բա­նա­կով եւ նման ա­մեն ին­չով հան­դերձ: Ա­վե­լին, նաեւ հզոր պո­տենց­իա­լով, հաշ­վի առ­նե­լով նավ­թա­գա­զա­յին ա­ռատ պա­շար­նե­րի առ­կա­յութ­յու­նը: Էր­դո­ղա­նի ա­սած` միաս­նա­կան Սի­րիան, ըստ էութ­յան, նշա­նա­կում էր ոչ մի Քուր­դիս­տան: Բայց ե­ղավ Թ­րամ­փի բաց մե­սի­ջը, որ իշ­խա­նութ­յան գա­լուն պես քրդե­րի դեմ հար­ձա­կու­մը կհա­մա­րի ԱՄՆ-ի վրա հար­ձա­կում:

Մ­յուս կող­մից էլ, մինչ Էր­դո­ղանն էյ­ֆո­րիկ վի­ճա­կում էր հայտն­վել Հա­լե­պում եւ Դա­մաս­կո­սում ի հայտ ե­կող թուր­քա­կան դրոշ­նե­րի տես­քի՝ ի­րեն պատ­կե­րաց­նե­լով այդ տա­րածք­նե­րի տե­րը, Իս­րա­յե­լը, ա­ռանց ա­վե­լորդ աղ­մու­կի, սկսեց կա­մաց-կա­մաց ա­ռա­ջա­նալ հա­րա­վա­յին Սի­րիա­յում՝ «ձեռ­քի հետ» էլ ա­մե­րիկ­յան ա­վիա­ցիա­յի օգ­նութ­յամբ ոչն­չաց­նե­լով Ա­սա­դից մնա­ցած ողջ ռազ­մա­կան պո­տենց­իա­լը, այդ թվում՝ ռազմական նավատորմը: Ս­րա­նով ի­րենց սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն պատ­կե­րաց­նող նոր ու­ժե­րին գործ­նա­կա­նում ո­րե­ւէ հնա­րա­վո­րութ­յուն չի մնում պատ­շաճ դի­մադ­րութ­յուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ թեեւ այդ խմբա­վո­րում­ներն ա­ռա­ջին հա­յաց­քից գոր­ծում էին Էր­դո­ղա­նի հրա­հանգ­նե­րով, սա­կայն դրանց մեջ քիչ չեն Իս­րա­յե­լից եւ ԱՄՆ-ից հո­վա­նա­վոր­վող­նե­րը, ո­րոնք ար­դեն իսկ բա­խում­ներ են սկսել էր­դո­ղա­նա­կան վարձ­կան­նե­րի հետ:

Եվ ա­հա, ե­րեկ օր­վա ա­ռա­ջին կե­սին իս­րա­յել­յան ու­ժե­րը Դա­մաս­կո­սից ըն­դա­մե­նը 20 կի­լո­մետ­րի վրա էին, եւ այդ­պես էլ տե­սա­նե­լի չէր այն ու­ժը, որն ի զո­րու է կամ նույ­նիսկ ցան­կութ­յուն ու­նի կանգ­նեց­նել այդ շար­ժը, ե­թե Իս­րա­յե­լը փոր­ձի վերց­նել նաեւ Սի­րիա­յի մայ­րա­քա­ղա­քը: Միա­ժա­մա­նակ, իս­րա­յել­յան բա­նա­կը շարժ­վե­լով նաեւ Լի­բա­նա­նի սահ­մա­նն­երի եր­կայ­քով, շրջան­ցում է «Հեզ­բոլ­լա­հի» պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գը եւ ե­թե հար­վա­ծի թի­կուն­քից, այս խմբա­վո­րու­մը եւս բարդ վի­ճա­կում է հայտն­վե­լու, իսկ Ի­րա­նը՝ նոր պար­տութ­յուն կկրի:

­Կա նաեւ այն վար­կա­ծը, որ Թուր­քիան եւ Իս­րա­յե­լը պար­զա­պես պայ­մա­նա­վոր­վել են կի­սել Սի­րիան: Բայց մեկ է, քրդա­կան խնդի­րը նաեւ այս վար­կա­ծին է հար­վա­ծում: Այ­սի­նքն, վե­րահս­կե­լով հա­րա­վա­յին Սի­րիան, Իս­րա­յե­լը միա­նում է այս­տեղ ե­ղած ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան գո­տուն, այս­տե­ղից էլ՝ Դեր Զո­րի հատ­վա­ծին, ո­րը քրդե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ է: Այս դեպ­քում ար­դեն Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը դառ­նում է ան­խու­սա­փե­լի: Հաշ­վի առ­նե­լով, որ սա Իս­րա­յե­լի հա­մար հնա­րա­վո­րութ­յուն է՝ օգտ­վել այդ տա­րածք­նե­րի նավ­թա­գա­զա­յին պո­տենց­իա­լից՝ դրա­նով զրո­յաց­նե­լով ար­տա­քին աշ­խար­հից իր է­ներ­գե­տիկ կախ­վա­ծութ­յու­նը: Իսկ ա­հա Թուր­քիա­յին, ե­թե ան­գամ ինչ-որ բան են պայ­մա­նա­վոր­վել, նման ի­րո­ղութ­յու­նը դնե­լու է մաս­նատ­ման հե­ռան­կա­րի ա­ռաջ՝ լի­նի այս պա­հին, թե մի 5-10 տա­րուց: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման դեպ­քում ԱՄՆ-ին այ­լեւս տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քիա­յի պես դաշ­նա­կից հաս­տատ պետք չէ: Բո­լոր խա­ղադ­րույք­նե­րը կկա­տա­րեն Քուր­դիս­տա­նի վրա, որը տա­րա­ծաշր­ջա­նում ու­նե­նա­լով կենտ­րո­նա­կան դիրք, հնա­րա­վո­րութ­յուն կտա վե­րահս­կել ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը: Եվ, վստահ ե­ղեք, շատ ա­րագ իր տնտե­սա­կան, ռազ­մա­կան պո­տենց­իա­լով ա­ռաջ կանց­նի Թուր­քիա­յից էլ, Ի­րա­նից էլ:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԴՈՒԳԻՆՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

­Հաշ­վի առ­նե­լով բո­լոր վտան­գա­վոր հե­տե­ւանք­նե­րը, Էր­դո­ղա­նի հա­մար մեկ ռեալ ու­ղի է մնում՝ սե­փա­կան ողջ ու­ժե­րով գրո­հել քրդե­րի վրա: Սա­կայն բա­ցի այն, որ ԱՄՆ-ից ար­դեն ու­ղիղ ձե­ւով սպառ­նում են պատ­ժա­մի­ջոց­նե­րով, քրդերն էլ ի­րենց հեր­թին են հա­մընդ­հա­նուր մո­բի­լի­զա­ցիա հայ­տա­րա­րել, ինչ­պես նաեւ, ա­րա­գո­րեն ի­րաք­յան Քուր­դիս­տա­նից այս­տեղ են ժա­մա­նում պատ­րաստ­ված քրդա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը: Իսկ թե մին­չեւ ուր կհաս­նի Իս­րա­յե­լը, ե­թե Էր­դո­ղանն ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը կենտ­րո­նաց­նի քրդե­րի դեմ, սա էլ է մեծ հարց:

Էր­դո­ղա­նը կա­րող է նաեւ դի­մել Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի օգ­նութ­յա­նը: Եվ այն, որ հիմ­նա­կան հար­վա­ծա­յին ուժ «Հա­յաթ Թահ­րիր ալ-­Շամ»- ի ա­ռաջ­նորդ եւ Ա­սա­դի փո­խա­րի­նո­ղի հա­մա­րում ու­նե­ցող Ա­բու Մու­համ­մադ Ալ-­Ջու­լա­նին Կա­տա­րի մի­ջո­ցով անձ­նա­կան ու­ղերձ հղեց Ի­րա­նի ՝ «ընդ­հա­նուր իս­լա­մա­կան սկզբունք­նե­րի» վրա հիմն­ված հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ա­ռա­ջար­կով, դրան է նման­վում։ Բայց, չնա­յած դրան, Էր­դո­ղա­նին պետք է որ մտա­հո­գի ռուս փի­լի­սո­փա, ռու­սա­կան քա­ղա­քա­կան ստրա­տե­գի հա­մա­րում ու­նե­ցող Ա­լեք­սանդր Դու­գի­նի հայ­տա­րա­րութ­յու­նը. «Սի­րիան թա­կարդ էր Էր­դո­ղա­նի հա­մար: Նա ռազ­մա­վա­րա­կան սխալ թույլ տվեց: Նա դա­վա­ճա­նեց Ռու­սաս­տա­նին: Նա դա­վա­ճա­նեց Ի­րա­նին: Նա դա­տա­պարտ­ված է մեռ­նե­լու։ Քե­մա­լա­կան­նե­րի վախ­ճա­նը հի­մա է սկսվել: Քե­մա­լա­կան­ներ, մենք ձեզ ա­ջակ­ցել ենք մինչեւ այս պա­հը: Այ­սու­հետ դուք կզղջաք»:

­Նաեւ չմո­ռա­նանք, որ Թ­րամփն ար­դեն Մոսկ­վա­յին ակ­նար­կել է պայ­մա­նա­վոր­վե­լու մա­սին: Կա­րող է ստաց­վել Ուկ­րաի­նա­յի դի­մաց Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը: Թեեւ Ի­րա­նի հետ կապ­ված, հի­շեց­նենք, դեռ հար­ցեր կան:

Ու երեւի այս ամենն Ալիեւն էլ է տեսնում:

 

https://iravunk.com/sim/?p=300021&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան