ՇՏԱՊ. Հենց հիմա խլում են Գեւորգ Գեւորգյանից՝ իր ռազմահայրենասիրական կենտրոնի տարածքը

Ներքաղաքական

«Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, հենց հիմա Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը գործողություն է իրականացնում  արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ խլելով Մոսկովյան 5 հասցեում գտնվող տարածքը, որտեղ նա արդեն շուրջ 13 տարի է իրականացնում է հայրենասիրական գործունեություն եւ ստեղծել է երիտասարդական կենտրոն: Ավելին՝ հայտնվել է նաեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս արցախցի սեփականատեր: Այո՛, տարածքն, ըստ էության, վաճառել են՝ առանց Գեւորգ Գեւորգյանին տեղեկացնելու:

Հիշեցնենք, որ տարածքը գտնվում էր ՀՀ պաշտպանության նախարարության բալանսում եւ անհատույց տրամադրվել էր Գեւորգյանին, որտեղ նա «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում իրականացնում էր ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիր՝ երիտասարդների համար: Ի դեպ, ժամանակին կենտրոնը բացվել էր մեծ շուքով՝ Արցախի հերոսներ Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի, ինչպես նաեւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ:

Կենտրոնն իրականացնում էր զորակոչային նախապատրաստական դասընթացներ, այնուհետեւ նույն տարածքում ստեղծվել է «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը: Սակայն, 2019 թվականից տարածքն այլեւս գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսում եւ, ըստ շրջանառվող լուրերի, կոմիտեն մտադիր է վերոնշյալ տարածքը հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մինչդեռ այլեւս իրողություն է, որ տարածքը, պարզապես, վաճառվել է:

Ուշագրավ է այն, որ այս տարիների ընթացքում տարածքը կապիտալ վերանորոգվել է, համապատասխանեցվել մարզական-երիտասարդական կենտրոնի գործունեության համար եւ առ այսօր պահպանվել է Գեւորգ Գեւորգյանի անձնական միջոցների հաշվին, մինչդեռ Պետգույքի կառավարման կոմիտեն ոչ թե բանակցել է գոնե փոխհատուցում տալու մասին, այլ «չորով» տարածքը խլում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=299985&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան