«Սևիլիան»` Տիկնիզյանի ելույթներին հետևելու լուրերի մասին
Սպորտ
Իսպանական «Սևիլիայի» ԶԼՄ-ների հետ կապերի տնօրեն Ալվարո Ռամիրեսը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
Նախկինում հաղորդվում էր, որ «Սևիլիան» շարունակում է հետևել հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին՝ սեպտեմբերին վարձակալման անհաջող փորձից հետո:
«Այս պահին մենք հետաքրքրված չենք այս ֆուտբոլիստով»,- ասել է Ռամիրեսը Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում։
https://iravunk.com/sim/?p=299836&l=am/