Լրատվությունը չպետք է լցնել անցողիկ նյութերով, որոնք ոչ մեկին ոչինչ չեն տա. Միխայիլ Պետրով

Ներքաղաքական
Արդեն մի քանի օր է, ինչ «Իրավունք» թերթի լրագրողները շարունակում են գտնվել ռուսաստանյան պետական հանրահայտ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունում: Առիթից օգտվելով՝ զրուցել ենք գործակակության գլխավոր խմբագիր ՄԻԽԱՅԻԼ ՊԵՏՐՈՎԻ հետ, ով էլ իր հերթին կիսվել է իր մասնագիտական փորձով եւ նշել մեր օրերի տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաեւ դրանց համար զարգացման մեխանիզմների անհրաժեշտության մասին:
 
— Ղեկավարելով աշխարհում բավական հայտնի լրատվական գործակալություններից մեկը՝ «ՏԱՍՍ»-ը, կխնդրեմ, որպեսզի մեզ հետ կիսվեք Ձեր փորձով եւ ներկայացնեք, թե մեր օրերում ինչ է իրենից ներկայացնում տեղեկատվական դաշտը:
 
— Տեղեկատվական դաշտը մեզ շրջապատող ողջ տեղեկատվությունն է, ամբողջ կարեւոր լուրերն են, որոնք մեզ են հասնում այս կամ այն աղբյուրների միջոցով: Պետք է նշեմ, որ մեզ հասնող ամբողջ լրահոսն էլ իր հերթին եւս առանձնանում է մի քանի կարեւոր տարրերով: Դրանց մեջ մտնում են, իհարկե, մեր օրերի ամենից առաջնային համարվող սոցիալական ցանցերը, տեղեկատվություն արտադրող կազմակերպությունները եւ ամեն օր զարգացող նորագույն տեխնոլոգիաները:
Պետք է նաեւ ընդգծեմ մեկ հանգամանք այն մասին, որ իրականում լրատվական դաշտի համար բավականին մեծ նշանակություն են ունենում իշխանությունները, տարբեր կարեւոր նշանակություն ունեցող ընկերությունների եւ նյուզմեյքերների որոշ հայտարարությունները եւ շատ այլ հանգամանքներ, որոնք էլ իրենց հերթին կարող են հանդիսանալ որպես հասարակական կարծիքի առաջնորդներ:
Տեղեկատվական դաշտը, որպես կանոն, կարեւոր նշանակություն ունեցող գործոններից մեկն է, որը բաղկացած է տարբեր աղբյուրներից: Այս ամենը ձեւավորում է այնպիսի տարածք, որում գերակշռում են որոշակի թեմաներ: Նույն այդ թեմաները նաեւ մեծ են, կարեւոր են, ինչպես ընդունված է անվանել, իսկ մյուսները ՝ հետին պլանում, բայց, այնուամենայնիվ, դրանք դեռեւս առկա են: Ասեմ ավելին, դրանք չեն կարող անտեսվել, քանի որ մենք ակնկալում ենք, որ ինչ-որ պահի դրանք նույնպես կարող են կարեւոր դեր ունենալ:
 
— Պարոն Պետրով, իսկ ինչո՞վ է տեղեկատվական դաշտը զինված այսօր:
 
— Այն, ինչ վերաբերում է նրան, թե ինչով է զինված այսօր տեղեկատվական դաշտը, ապա պետք է նշել աշխատակիցների բազմամյա փորձը, ողջախոհությունն ու կոմպետենտությունը, որոնք, այնուամենայնիվ, պետք է առանձնացնեն կարեւոր տեղեկատվությունը երկրորդականից եւ փոխանցեն այն միակ կարեւոր ասելիքը, այլ ոչ թե եթերը լցնեն անցողիկ նյութերով, որոնք ոչ մեկին ոչինչ չեն տա:
Մեր հիմնական զենքը փորձն է, իրավասությունն է եւ այնպիսի հիմնական արժեքները, ինչպիսիք են տեղեկատվության ճշգրտությունն ու ստուգումը: Որքան ավելի ճշգրիտ կարող եք իրականացնել ձեր հետաքրքրությունը, այնքան ավելի հեշտ կլինի ձեզ համար գտնել կարեւոր տեղեկատվություն, որը օգտակար կլինի ձեզ համար:
Հիշեցնենք, որ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության պատմությունը սկիզբ է առել ցարական Ռուսաստանից: Գործակալությունը ստացել է իր ամենահայտնի անունը 1925 թվականի հուլիսի 10-ին, երբ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության եւ Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության հեռագրական գործակալությունը (ՏԱՍՍ), որն իր վրա վերցրեց Ռուսաստանի հեռագրական գործակալության հիմնական գործառույթները որպես երկրի կենտրոնական տեղեկատվական մարմին:
1992 թվականին, երբ ԽՍՀՄ-ն արդեն դադարեց գոյություն ունենալ, գործակալությունը ստացավ «Ռուսաստանի տեղեկատվական հեռագրական գործակալություն» անվանումը։ Միեւնույն ժամանակ, ՏԱՍՍ հապավումը պահպանվել է որպես միջազգայնորեն ճանաչված եւ հեղինակավոր ապրանքանիշ: 2014 թվականի սեպտեմբերի 1-ից գործակալությունը սկսել է իրականացնել նոր քաղաքականություն, որն ուղղված է պետական գործակալության հզոր բրենդի ՝ Ռուսաստանի «ՏԱՍՍ» լրատվական գործակալության ստեղծմանը:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
 
https://iravunk.com/sim/?p=299779&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան