Այսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆ
Այսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում ազգային համաձայնություն կնքելու համար, որը կմիավորի և ոչ թե կբաժանի սիրիացի ժողովրդին: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք պետք է աշխատենք մեկ հայրենիք կառուցելու համար, որտեղ կգերիշխի արդարությունն ու հավասարությունը և որտեղ բոլորը կունենան իրավունքներ և պարտականություններ: Արտգործնախարարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն աշխատանքը»:
https://iravunk.com/sim/?p=299727&l=am/