Սիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենք
Հայկ Դերզյանը գրում է
2021 թվականի նոյեմբերի 13
Թուրքական Ազգայնական շարժման կուսակցության պաշտոնական Twitter-ում, որը ղեկավարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդարանական դաշինքի դաշնակից Դևլեթ Բահչելին, հրապարակվում է սկանդալային լուսանկար։ Լուսանկարում Բահչելին պատկերված է քարտեզի ֆոնին, որի վրա Ռուսաստանի տարածքի մոտ մեկ երրորդը նշված է որպես «թյուրքական աշխարհ»։
Նշենք, որ Բահչելին համարժեք «տարածքային պահանջներ» ունի ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ՝ այլև Չինաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Իրանի, Սիրիայի, եվրոպական մի շարք երկրների և այլ պետությունների նկատմամբ։ Լուսանկարի մեկնաբանության մեջ նշվում է, որ Բահչելին զանգահարել է Էրդողանին և շնորհավորել նրան Թյուրքական պետությունների խորհրդի VIII գագաթնաժողովի կապակցությամբ։ Սա նշանակում է, որ քարտեզի հրապարակումը կապված է «Թյուրքական աշխարհի տեսլականը՝ 2040» ծրագրի ստորագրման հետ։
Սիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենք, որպես թյուրքական աշխարհի ծրագրի իրականացման ստրատեգիական ճանապարհի սեփականատերեր։
Եթե ծրագիրը հաջողեց, ապա Օսմանյան կայսրության վերածնունդը դառնում է անխուսափելի (եթե քրդերը չկարողանան այդ անիվի տակ քար-պետություն դառնան)։ Հաջորդիվ կլինի ՌԴ-ի նկատմամբ հարձակումը։ Շատ կարևոր է երկիրը մաքրել թուրքական ազդեգության տակ գտնվողներից ու ոչ մենակ մեզ, այլ նաև այլ երկրների ևս… որոնք կբախվեն վերածնվող կայսրության թրին։
https://iravunk.com/sim/?p=299713&l=am/