Ես էլ, դու էլ լավ գիտենք սիրելի Ալեն, թե ինչպես ու ում դրդմամբ որոշվեց ինձանից ազատվել․ Հովիկ Աղազարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում
ՀանդիպումԱրդեն նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը ոչ այնքան վերջին իրադարձություններից, որքան թիմակիցների վերաբերմունքից է ազդվել․
-Այն ինչ կատարվեց ու կատարվում է իմ շուրջ, բնականաբար, անարդար է եւ գտնում եմ, որ սա պայմանավորված է, որոշ անհատների, որոշ ուժերի կողմից վարչապետին արձի ծառայություն մատուցելու հանգամանքով։ Ես չոի սպասում, որ թիմակիցներս, կուսակիցներս ինձ կարող էին շանտաժի ենթարկել, այ սա բարոյական հարված էր։ Ես հիմա Ձեզ մի դրվագ ներկայացնեմ, դեռեւս առանց անուններ տալու, որպեսզի Դուք հասկանաք, թե ինչ շանտաժի եմ ենթարկվել։ Պատկերացնում եք, Ինձ հրավիրեցին ուժեղ տղերք, չեմ ասի որտեղից, հրավիրեցին ուժեղ տղերք, քնքշորեն, բանորեն, և այլն, և այլն, պարոն վարչապետի խնդրանքը, ճիշտ չի, դա պետականության, և այլն, և այլն, և այլն, և այլն, և այլն: Ինձ ասում են՝ «դուք օքե՞յ եք, պարոն Աղազարյանը, եթե այս ինֆորմացիան ձեր տղաները իմանան», ասում եմ՝ «այո, օքեյ եմ»: Ինձ ասում են՝ «դուք օքե՞յ եք, պարոն Աղազարյան, որ էս ինֆորմացիան իմանա այ սա», ասում եմ՝ «ոչ, օքեյ չեմ»: «Բա որ իմանա՞»: «Բա որ իմանա, ես էլ ուրիշ բան կասեմ»։ Խոսքը իմ անձնական նամակագրությունների մասին է։ Ասե՞լ են՝ մանդատդ վայր դիր, թե չէ տարբեր մարդիկ կիմանան, այդ թվում՝ ձեր ընտանիքի անդամները, ես էլ ասել եմ արեք ինչ ուզում եք, ես մանդատս վայր չեմ դնի։ Սա է ողջ եղելությունը։
-Պարոն Աղազարյան, Ալեն Սիմոնյանը ասաց, որ բացի Ձեր նշած նամակագրությունների, Դուք արտահոսք եք արել Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, ի՞նչը համարվում է պետական գաղտնիքի տարածում։
- Ես գաղտնի որեւէ ինֆորմացիայի չեմ տիրապետում, երբեւէ չեմ օգտագործել իմ այդ հնարավորությունը օրենքով սահմանված կարգով այս կամ այն գաղտնի փաստաթղթի հետ ծանոթանալու։ Իրավիճակ եղե՞լ է արդյոք, որ վարչապետը խմբակցության հետ հանդիպումների ժամանակ մի միտք արտահայտի, որը ասենք որոշակի գաղտնիություն է պարունակում, իհարկե, կարող է եւ եղած լինի։ Հնարավո՞ր արդյոք, որ ես լրատվամիջոցների հետ զրույցներում այդ մասին խոսացած լինեմ, այ՛ո, հնարավոր է ես չեմ բացառում։ Բայց հարցն այն է, արդյո՞ք դա դիտավորություն է, կամ ես իմացե՞լ եմ, որ դա պետական գաղտնիք է։ Կամ պետական գաղտնիքը ինչո՞ւ է հրապարակվում խմբակցության պատգամավորների հետ։ Այնպես որ ես էլ, դու էլ լավ գիտենք սիրելի Ալեն, թե ինչպես ու ում դրդմամբ որոշվեց ինձանից ազատվել։ Մենք լավ գիտենք, թե ով է իմ նկատմամբ անվստահություն ներշնչել վարչապետին, լավ, եթե ես պետական գաղտնիք է հրապարակել՝ ինչո՞ւ նույն պահին քր․ գործ չհարուցվեց, այլ եղավ խնդրանք մանդատից հրաժարվելու։
-Պարոն Աղազարյան, Դուք դեռ օրեր առաջ, նույն Ալեն Սիմոնյանին, համարում էիք ընկեր, հիմա ոն՞ց եք զգում Ձեզ, երբ թե Ալեն Սիմոնյանը, թե մյուս Ձեր ընկերները Ձեզ ուղղակիորեն անտեսում ու անարգանքի սյանն են մատնում։
-Այն ինչ որ տեղյակ ենք ես ու պարոն Ալեն Սիմոնյանը, ինքը լավ գիտի, որ այս ամենը, մեղմ ասած, անարդարացի է։ Երկու ժամուկես իմ ընկերները քննարկում էին ինձ կուսակցությունից հեռացնելու հարցը, ինչ եք կարծում ինչ եմ զգացել՝ ցավ, ափսոսանք, անբացատրելի դառնություն։ Հետեւաբար, պարոն Սիմոնյանի ու մյուսների հուզառատ հայտարարությունները, թե վաայ մենք ապշած ենք, մենք սարսափած ենք՝ մի նպատակ ուներ, որպեսզի ես ինքնակամ հրաժարվեմ մանդատից։
Բայց ես Ձեզ վստահեցնում եմ, նրանց չի հաջողվի ինձ ստիպել ինքնակամ հրաժարվել մանդատից, բայց, թե ինչեր կան նրանք ինձ զրկելու համար՝ չեմ կարող ասել։
Ես մի բան կասեմ, եթե 7 տարի առաջ ես իմանայի, որ ես շրջապատված էի նման կուսակցիների ու թիմակիցներով, անկեղծ եմ ասում կհրաժարվեի մանդատիցս։
-Պարոն Աղազարյան, շատերը ասում են, որ ճիշտ ժամանակն է համալրեք ընդդիմության շարքերը, հնարավո՞ր է նման բան։
-Բացառված է, ես վստահ եմ, որ որպես անկախ պատգամավոր ես կանեմ ավելին իմ ժողովրդի համար։
https://iravunk.com/sim/?p=299559&l=am/