Արսեն Զախարյանն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ. գործակալ
Սպորտ«Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը տեղեկացրել է, որ կիսապաշտպանը չի դիտարկում Ռուսաստան հնարավոր վերադարձը:
«Արսենն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ։ Նա խաղում է «Ռեալ Սոսյեդադում» և վնասվածքից հետո կշարունակի հանդես գալ իսպանական ակումբում»,- ռուսական Sport24-ի թղթակցին ասել է Զախարյանի գործակալը:
Ավելի վաղ Մոսկվայի «Դինամոյից» հայտարարել էին, որ դեմ չեն լինի Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի վերադարձին:
https://iravunk.com/sim/?p=299480&l=am/