Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Դեկտեմբերի 3-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:
Ինչպես հայտնել են դեսպանությունից, զրույցի ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր համերաշխությունը Սիրիայի ղեկավարությանն ու ժողովրդին՝ ահաբեկչական խմբավորումների ներխուժումից հետո Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի վատթարացման հետ կապված:
Ընդգծվել է Ռուսաստանի սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
https://iravunk.com/sim/?p=299341&l=am/