Շրջանառության հարկի ռեժիմից ԱԱՀ-ի ռեժիմ կանցնեն միայն իրավաբանական, ֆինանսական և հաշվապահական ծառայություն մատուցողները. Թունյան

Թեմա

ԱԺ-ում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթը, որը վերաբերում է նրան, որ մասնագիտական ծառայությունների որոշ տեսակներ շրջանառության հարկի ռեժիմից ԱԱՀ-ի ռեժիմ կտեղափոխվեն:

Նախագիծը ներկայացրեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նա նշեց, որ լսելով կարծիքները որոշել են նախագծում կատարել փոփոխություններ: «Այդ փոփոխությունները 1-ին ընթերցման նախագծում դեռ չկան, զուտ տեխնիկապես չէինք հասցնի մինչև հանձնաժողովի նիստը մշակել:

Բայց անելու ենք փոփոխություններ ու փոխելու ենք նախագծի տրամաբանութունը: Թվարկված մասնագիտական ծառայութունների մեծ մասը չեն տեղափոխվի ԱԱՀ դաշտ»,- ասաց նա:

Թունյանի ներկայացմամբ՝ մյուսների համար կփոխվի միայն, որ եթե ընկերությունները ծառայություն կմատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա դիմացի կողմը չի կարող այդ ձեռքբերումները ծախսագրել:

«Սա նաև արվում է այն նպատակով, որ մենք այդտեղ հնարավոր չարաշահումները կանխեք, որ խոշոր ընկերությունները չկարողանան արհեստական շրջհարկով աշխատողներ ստեղծեն»,- նշեց նա:

Թունյանի խոսքով՝ այս փոփոխությունները կարվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: «Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, երբ ասվում էր, որ այս փաթեթը վերաբերվում է 13 հազարից ավելի տնտեսվարողի, հիմա հստակ կարող ենք ասել, որ այդ տնտեսվարողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ կլինի: Դրա մեջ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն մատուցողները և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները: Մնացած ընկերությունները ԱԱՀ դաշտ չեն տեղափոխվի»,- ընդգծեց պատգամավորը

https://iravunk.com/sim/?p=299328&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան