Պետք է ամուր կապ ստեղծենք՝ պետությունների միջև առաջ գնալու համար. Գե Ջիլի 

Ներքաղաքական

«Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել Չինաստանի պետական խորհրդի տնտեսական բարեփոխումների եւ գործարարության զարգացման կոմիտեի, ինչպես նաեւ Միջազգային բարեկամության աջակցության Համաչինական Ասոցիացիայի խորհրդական, պրոֆեսոր ԳԵ ՋԻԼԻԻ հետ: Ի դեպ, նա իր անմիջական մասնակցությունն է ունեցել Չինաստանում, Ռուսաստանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում բարդ իրավիճակների կարգավորման եւ սուր խնդիրների լուծման գործում։ Որպես Չինաստանում ժողովրդական դիվանագիտության քաղաքականության հիմնադիրներից մեկը՝ վերջինս, որպես խորհրդատու է հանդես եկել, մի շարք երկրների կառավարական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում եւ գիտավերլուծական կենտրոններում: Գե Ջիլիի գործունեության հիմնական ուղղությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում գործնական միջոցառումների իրականացումն է: 


— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ մակարդակի վրա են այժմ գտնվում Չինաստանի հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները: Կա՞ն խնդիրներ եւ ինչպիսի՞ լուծումներ են դրանք ստանում: 


— Հայաստանի եւ Չինաստանի միջեւ եղած առեւտրային եւ տնտեսական հարաբերություններն, ասես, այնքան էլ պասիվ վիճակում չեն:
Չինաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապը եթե շարունակվի պրոֆեսիոնալ մակարդակի վրա գտնվել, ապա չի բացառվում, որ մենք կշարունակենք դառնալ հավատարիմ գործընկերներ՝ հասկանալով, թե ինչն է հետաքրքրում յուրաքանչյուր երկրին: Խնդիրը միայն առք ու վաճառքի մեջ չէ, այլ այդ ամենից զատ է նաեւ: Ահա այդ պատճառով մենք պետք է ամուր կապ ստեղծենք պետությունների միջեւ՝ առաջ գնալու համար։ Յուրաքանչյուր պետության մեջ, իհարկե, ամեն ինչ տարբեր է: Սկսած առեւտրային հարաբերություններից մինչ արտաքին քաղաքական հարաբերություններ: Վերջապես պետք է մեկ բան եւս հաշվի առնել, որ առեւտրային կապերն ամրապնդելու հիմքում՝ նաեւ քաղաքական ասպարեզում փոխադարձ վստահությունը զարգացնելն է շարունակում մնալ կարեւոր գործոն:


— Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունեք Հայաստանի հետ տնտեսական կամ քաղաքական հարաբերությունների զարգացման հարցում: 


— Ինչ խոսք, չեմ կարող իհարկե չնշել, որ շատ լավ դիրքորոշում ունեմ՝ այդ ամենի հետ կապված: Ըստ էության, այսօր երկու երկրների միջեւ տեղ գտած հաջող դիվանագիտական փոխհարաբերությունների հիմքում նաեւ ժողովուրդների աշխատասիրության գործոնն է, առանց որի՝ տնտեսական այդ գիծը նման ընթացք չէր կարող ունենալ:
Այն հարցին, թե ինչպիսին է մեր կողմի դիրքորոշումը Հայաստանի հետ տարբեր հարաբերությունների զարգացման հարցում՝ պետք է նշեմ, որ միայն դրական: Այդ ամենի մասին տպավորությունն էլ, իհարկե, եկել է` այստեղի հասարակության վարքագիծը հաշվի առնելով:
Հայաստանն ունի լավ խոհանոց, բարի, համակրելի, շատ գեղեցիկ, լավ մարդիկ՝ ինչպես դրսում, այնպես էլ ներսում։ Հայաստանի կողմից ստեղծված արտադրանքը եւս պետք է նշեմ, որ շատ լավն է եւ օգտակար։ Չինական ռեսուրսները, չինական ներդրումները, պետք է ավելի ու ավելի շատ օգտագործել, եւ մենք նաեւ օգտագործելու ենք հենց ձեր ռեսուրսները: Օրինակ` հայկական կոնյակն ամենալավն է։ Հենց դա էլ իր հերթին եւս մեկ պատճառ է առեւտրային հարաբերություններում եւս հետագա ծրագրային զարգացումների առաջխաղացման համար: Ուսանողների համար եւս Չինաստանում կան մի շարք առավելություններ:
Այդ ամենի զարգացման եւ պահպանման համար՝ միայն պետք է, գիտելիք, ըմբռնում, եւ դիվանագիտորեն ճիշտ համագործակցություն: Ահա հենց դրա համար էլ պետք է առաջին քայլն անել նաեւ երկու պետությունների բարեկեցության համար։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=299195&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան