Երկաթե մուրճը սկսել է գործել, բոլորն են պատասխան տալու, թիմի անդամները շատ ավելի խիստ կպատժվեն․ Գագիկ Մելքոնյանը ՔՊ-ի ներսում տեղի ունեցող զարգացումների մասին
Հանդիպում«Երկաթե մուրճը սկսել է գործել, բոլորն են պատասխան տալու, գեներալ լինի, թե՝ հերոս, հանցագործություն կատարած անձը պետք է պատժվի, ու կապ չունի այդ հանցագործություն կատարածը թիմից է, թե՞ ոչ, երդվյալ հեղափոխակա՞ն է, թե՞ շարքային քաղաքացի, թիմի անդամները շատ ավելի կպատժվեն, որովհետեւ ստացվում է, որ նրանք դավաճանում են հեղափոխական արժեքները»,-անդրադառնալով իշխանության մեջ տեղի ունեցող ներքին խմորումներին, ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ընդգծելով․
-Ոչ կուսակցության ներսում, ոչ էլ առավելեւս խմբակցությունում որեւէ ներքին խմորումներ, պառակտումներ չկան։ Կադրային փոփոխություններն էլ վերջին բացառապես միտված են օրենքի էլ ավելի խիստ գործածությանը։ Ինչ վերաբերում է Աղազարյանին, ապա Աղազարյանը եւ Քյարամյանը իրենց, մեղմ ասած, ճիշտ չդրսեւորեցին, ու արդյունքը եղավ այն ինչ տեսնում ենք։Դեմոկրատական երկիր է, մեր մոտ էլ՝ անգամ խմբակցության ներսում, շատ քննադատություններ կան իրար նկատմամբ։ Երկրի ղեկավարը այլեւս չի հանդուրժելու որեւէ անօրինականություն, չի համբերելու, որ տեսեք ժամանակ տվեք, կուղղվենք, ահագին ժամանակ ունեցել են ուղղվելու։ Բոլոր կուսակցություններում էլ լինում են թեժ զրույցներ, առողջ քննադատություններ, անհամաձայնություններ, պարզապես մենք, որ իշխող կուսակցուկություն ենք ամեն ինչ կարծես մանրադիտակի տակ լինի, թե չէ, ոչ մի լուրջ բան չկա, բնականոն գործընթացներ են։
-Պարոն Մելքոնյան, այսինքն խմբակցությունը տարբեր թեւերի չի՞ բաժանվել, չկա՞ լրջագույն անհամաձայնություն Ալեն Սիմոնյանի եւ, օրինակ Անդրանիկ Քոչարյանի միջեւ։
-Նմանատիպ բաներ ես չեմ նկատել, խմբակցության նիստեր են լինում, որտեղ քննադատություններ են հնչում այս կամ այն անձի գործունեության նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ ՔՊ-ն դուրս է եկել իրար դեմ, չկա նման բան, թող չերեզան անգամ։
-Իշխանությունը արտահերթ ընտրությունների չի՞ պատրաստվում։
-Ո՛չ, արտահերթ ընտրություններ չեն լինելու, դա միանգամից ասեմ, թող հանգիստ շունչ քաշեն։ Հիմա բոլորը պատրաստվում են 2026թ․-ի ընտրություններին, ՔՊ-ն եւս, այո, պատրաստվում է ընտրություններին, բայց ոչ արտահերթ։
-Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Գյումրիում։
-Գյումրի քաղաքապետը հրաժարվել է, ու եթե հրաժարվել է ուրեմն մտածելու բան ուներ, արդյունքում քաղաքը թողեց անտեր-անտիրական, բա հիմա իշխանությունը չմտածի երկրորդ քաղաքի բարօրրության մասին, հիմա ինչ վատ բան ենք անում, ուզում ենք քաղաքը էլի քաղաքապետ ունենա։ Էս ձմռան ցրտին թողին անտեր քաղաքը գնացին, ու հլը իշխանություններին են մեղադրում, թե ճնշել են։ Ով է ճնշել, ինչու, մարդիկ թողին մի գիշերվա մեջ որոշեցին անտեր թողել ձմռան ցրտին Գյումրին, էդս հեքիաթներն էլ թող գնան պատմեն իրենց լսողներին, ճնշել են, էս են արել, էն են արել, բա չճնշվեիք։
https://iravunk.com/sim/?p=298999&l=am/